Nazeni Hovhannisyan Instagram – Ամեն օրվա աշխարհի քաոսի մեջ գտնում եմ իմ Պահը, որ դանդաղեմ մի պահ, որ լռեմ ու իմի բերեմ մտքերս:
Նկատե՞լ եք, որ հաճախ անգամ մեր երազանքներն են ուրիշներինը…
Մեզ վերագրում ենք նպատակներ կամ անելիքներ, որոնք անգամ մերը չեն, ոչ մեր սրտից են, ոչ էլ մեր արյունից ծնված…
անծագում երազանքներն էդպես էլ կմնան. աննկարագիր ու անկատար….
Արդյունքի հետևից վազելով մեր կյանքն ենք սպառում, փոխարենը ԸՆԹԱՑՔԻ հաճույքը վայելելու….
Դանդաղում եմ, որ տեսնեմ նորից գեղեցկությունն աշխարհի. Աստվածաստեղծ աշխարհի գեղեցկությունն անսահման է, մարդաստեղծ աշխարհը՝ հստակ սահմանված…
այդ երկուսի հավասարաշռության մեջ եմ ապրում ու ամեն վայրկյանը լցնում ու լցՎում սիրով…..որ ապրեմ:
Թե չէ էլ ո՞րն է Մարդու իմաստը, թե սեր չկա…..#nazenihovhannisyan
«Սերը՝ գոյության հանճարն է միակ:
Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես… Սիրահարները անմահություն են վերանորոգում»: Ալիսիա Կիրակոսյան
#poem #love | Posted on 23/Sep/2025 00:29:33



