Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – և թող լույս լինի…
սիրելի ընկերներ,տարբեր ոլորտներից տարբեր ճաշակներով ու կյանքերով՝ ՍԻՐԵԼԻ մարդիկ:
Մի երևելի բան չէր ծննդյանս օրը, բայց ԴՈւՔ, ձեր ընդգծված ուշադրությամբ ու սիրով՝ այն դարձրեցիք Երևույթ ինձ համար, Մեծ ու Մի ամբողջ կյանքի մասշտաբով հիշարժան, թանկ ու կարևոր Օր:
ԺԱՄԱՆԱԿԸ. շնորհակալ եմ այն ժամանակի՜ համար, որն այսքան խիտ ու անհանգիստ ընթացքին չնայելով՝ քամել- առանձնացրել էիք ինձ համար,
ա՜յն ժամանակի, որը ձեզնից պոկեցիք՝ սերն ու բարի խոսքերը շռայլորեն ինձ հասցնելու համար,
Այն ժամանակի՜, որն անվերապահորեն լցրեց իմ գոյությունը իմաստով:
Մի տարեկյանք պետք կգա, որ հասցնեմ բոլորիդ անհատապես երախտագիտությունս հայտնել, բայց էլ ինչի՞ համար է կյանքը, եթե ոչ Շնորհակալության, ու իրար սիրտ տալու: Ձեր տվածը հազարապատիկ պիտի վերադառնա ձեզ՝ Սիրով:
Հ.Գ. Աստծո զորությունը յուրաքանչյուրիդ գրած տառի մեջ էր,
հաշտությունը. այդքան տարբեր մարդկանց՝ նույն առիթով ուղղակի բարի բան ասելը,
ուժը՝ սրտանց ուրիշին երջանկություն մաղթելը,
իմ հարստությունը՝ ամեն երկրորդ բարեմաղթանքի մեջ ՕՐՀՆՈւԹՅՈւՆՆԵՐՈՎ օծվելը:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
#nazenihovhannisyan #july18 | Posted on 21/Jul/2025 10:53:48

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan