Nazeni Hovhannisyan Instagram – Երբ փակվում են աշխարհի դռները, ես նայում եմ Վերև,
երբ փակվում են մարդկանց սրտերը, ես նայում են իմ ներսը, երբ քարկապվում է միտքս՝ Աստծո «գիրքն» եմ բացում…
Այս նույնն անում եմ, երբ երջանիկ եմ ամբողջությամբ ու սիրտս՝ բաց… ու ՓԱՌՔ ՏԱԼԻՍ:
Հ.Գ. Երբ թվում է, որ աշխարհը քո դեմ է, հիշիր), որ Նաև ինքդ ես էդ աշխարհը ձևավորել… ու փոխիր:
Ներսից ու դրսից՝ փոխիր:
Ամենածանր հանցանքն ենք գործում՝ հավատալով մեզ անընդհատ ներարկվող տկարությանն ու անկարողությանը.
Ազգայինից մինչև անհատական տկարացում:
Աստծո ստեղծած զորավոր էակը հավատում է մարդու տկար ու անշնորհ կողմին, փոխարենը իր Ստեղծողի զորությանը անսա, փոխվի, ու փոխի վերջապես իրեն թուլացնողին:
Երբ Աստված է քեզ հետ, մարդու վատությունը կամ մահը ի՞նչ են)
Օրհնյալ Կիրակի բոլորիդ
Աստված պահի ու պահպանի մեր Երկիրն ու մարդկանց:
#nazenihovhannisyan #2025 #faith #god #armenia | Posted on 16/Mar/2025 10:36:41


