Մարտի 14- ին ՍԻՐՈՎ հրավիրում ենք @nccm.am Կամերային երաժշտության տուն՝ բանաստեղծական սիմֆոնիայի. Կամերային նվագախմբի և Հատուկ հյուր՝ @arturzakiyan – ի չքնաղ նվագակցությամբ: Ծրագրում՝ դասական բանաստեղծներից մինչև ժամանակակիցներ🌟💜 Մանրամասները հընթացս կներկայացնեմ…. Մինչև այդ՝ փետրվարի 16- ին, համեցեք Դվին մյուզիք հոլ՝ @avetbarseghyan – ի💜 «ՀԱՅԵԼԻՍ» 💜գրքի շնորհանդեսին(19.00). @newmag_publishing – ի կազմակերպած «Գրքի և արվեստի» փառատոնի շրջանակներում (ժ. 10.00- 22.00): Շնորհավոր Սիրո տոնը՝ Սբ.ՍԱՐԳՍԻ ու բոլոր Սրբերի հովանավորությամբ, թող Սիրելն ի վերջո դառնա ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ, ոչ թե խոսք՝ միայն: #nazenihovhannisyan @nazenihovhannisyan
#♥️ #Կարմիր #red #dress by @mimissmery #nazenihovhannisyan
#breath #♥️ #nazenihovhannisyan #armenian #actress #dress by @mimissmery
«ԿԱՄՈւՐՋՆԵՐ». Լոս Անջելես- Երևան: Ամեն մարդ իր ուղին ունի, ամեն կին՝ իր Բեռը, որի հաղթահարումից հետո Նոր վերջնական ձևավորվում է նրա Էությունը. կամ ամրանում է, կամ ՝ թուլանում: Աննայի կյանքը ուժեղ կնոջ ու չհանձնվող մարդու պատմություն է, գեղեցիկ, բազմաշերտ ու հուզիչ… իր ՀԱՆՈւՆԻ մասին է, որի համար աշխարհը շուռ տվեց ու Նոր աշխարհ ստեղծեց. սիրո ուժով: @malenamalenah – ի սիրո ուժով ու նոր թևերով՝ երջանկություն թող լինի այս գեղեցիկ ընտանիքում: Այսօր՝ փետրվարի 17- ին, ժամը՝ 20.00- ին, դիտեք իմ յութուբում՝ Կամուրջները: @_manucharian_ #nazenihovhannisyan #bridges #2025 #la #armenia #actress #armenian #youtube
Կնոջն էլ մարդու սիրտ է պետք, Տոներին՝ առավել….. Հ.Գ. Երջանկության կարմիրը թող կանանց տոնի առթիվ լցնի սրտերը, առողջացնի ու ամոքի♥️ Մայրերի ու բոլոր տիկնանց օրը թող սիրով լցվի… ❤️ Համեցեք Հայաստանի պետ. Կամերային նվագախմբի հետ @nccm.am – մեր համատեղ՝ բանաստեղծական ներկայացմանը՝ մարտի 14- ին,ժ.19.30 @arturzakiyan – ի չքնաղ նվագակցությամբ! Իսկ @nersavetisyan – ի հետ «Ներս արի» ջերմագույն հաղորդումը վայելեք @armeniatv.official – ով՝ մարտի 13- ին, Ուշ երեկոյան: Սա էլ մի դրվագ այդ օրվանից)♥️ Հ.Գ. Շնորհակալ եմ շնորհավորանքների ու երեկոյին ինձ հետ հավասար պատրաստվելու համար))) Շատ թանկ է ինձ համար🤍🌟 տոմսերի լինքը՝ իմ ինստա բիոյում #nazenihovhannisyan #poem #actress
Երանի Հայրս ողջ լիներ, իմ կյանքում ներկա լիներ, ու էս տեսահոլովակում Անմահացնեի նրան, գրկում լինեի, կանաչ ժպտառատ աչքերը տեսնեի) համով պատմությունները լսեի… էս Երգը ի՜նչ տեղին նվեր է…. Շնորհավոր Սոֆ ջան, Հայրիկիդ ծնունդը, առողջություն ու երջանկաշատ օրեր եմ մաղթում, ՀԻԱՍՔԱՆՉ նվեր է՝ ի դեմս հայրիկիդ, բոլորիս հայրերին, այս տաք ու սիրուն երգդ…. Շնորհակալ եմ! Հ.Գ. Աստված տա, որ ժպիտը շատ լինի մեր Ծնողների կյանքում, իրենք էլ՝ երեխաների, որ երկար վայելեն իրար ու …. բաց չթողնեն երբեք: #newsong #sofimkheyan #avetbarseghyan Հայրերի մասին շատ երգեր են պետք, ՇԱՏ ♥️
Աստղը պահիր սրտումդ, աչքերիդ մեջ ու Զարդարվիր նրանով) @maralbypregomesh @sirushoofficial @lana_khachatryan_ շնորհակալ եմ իմ գարնանային նվերի համար 🤍🌹🌟 #nazenihovhannisyan #pregomesh #2025 #present
Այսպիսի՜ Սեր եմ ուզում 😂🤦🏻♀️ ԼԱՎԱԳՈւՅՆ ԹԻՄՆ Ու «Համի ուժը»: @thepoweroftaste Սպասեք յուրաքանչյուր կիրակի՝ @armeniatv.official – և իմ Յութուբի եթերում ( մարտի 9- ից) : 💜#nazenihovhannisyan
♥️ՄԱՐՏԻ 14- ին՝ ԿԱՄԵՐԱՅԻՆ երաժշտության տանը, Կամերային նվագախմբի հետ՝ բանաստեղծության սիմֆոնիա… @nccm.am Մեր կյանքը … հեղինակ՝ Ավետ Բարսեղյան Երաժշտ.- ը՝ Կարեն Սևակ ( my life) @karensevakofficial Կարդում եմ ես՝ Նազենին #march14 Տոմսերը՝ իմ իստա բիոյում և այլուր Սպասում եմ🤗💜 #nazenihovhannisyan #actress @nazenihovhannisyan @avetbarseghyan #poet #poem #newmag #winterfest
Փորձում եմ կենտրոնանալ՝ երեկվա ներկայացումից հետո, ու գրել՝ ինչ եմ զգում: Չի ստացվում… Ներս չափազանց լիքն է ասելիքով ու սիրտս՝ լի սիրով ու երախտագիտությամբ: Ես ամեն օր զրոյից սովորում եմ ապրել, ու փորձում եմ լինել ավելի լավը, ավելի հղկված , հաղթահարել ինձ ու իմ թերի բոլոր կողմերը… փորձում եմ համենայնդեպս)… Այս ծափահարությունները հավաքական ուժի ու սիրո Ձեր տված այն Երակն է, որով արյունս է հոսում և ուժ տալիս ԱՊՐԵԼՈւ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ 💜🇦🇲 @nccm.am @arturzakiyan @nazenihovhannisyan Շնորհակալությունս Հայաստանի կամերային նվագախմբին, մենակատարներին,դաշնակահար Արթուր Զաքիյանին ու բոլոր ընկերներիս, որ թիկուքս պահում են անառիկ: Իմ բոլոր ծափահարությունները Մայրիկիս: #nazenihovhannisyan #2025 #march14 #poetry #actress
ԱՍԵ՞նք շնորհավոր !! 😊ԴԻՏԵՔ «Համի ուժը» @thepoweroftaste ԱՅՍՕՐ՝ 19.30 @armeniatv.official Արմենիա հեռ- յան եթերում, #սուրճովսուրճի մասին, մեր սովորույթների և սուրճի պատմության, հայերի դերի ու ռոմանտիկ ժամանակների մասին)) Ասե՞ք, որ ՍՈւՐՃԻ մասին ցավոք քիչ գիտենք )) Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին, որ Համի ուժը շարունակվի, Արմենիա թվ- իին, իմ ԲՈԼՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ, որոնց մի մասին բռնեցինք այս կարճ հոլովակում)… ու ԱԿՏԻՎ, մեկնաբանություններով լեցուն իմ ՀԵՏևՈՐԴ- Հեռուստադիտողներին!! Խնդրում եմ նշել այն բոլոր մարդկանց( նաև ֆուդբլոգերներին) կամ յուրահատուկ ուտեստները, որոնք կցանկանայիք տեսնել «Համի ուժ»- ում )( մանավանդ՝ հայկական ու գուցե՝ մոռացված) ԳՆԱՑԻՆՔ ՜՜՜՜ , չեմ տեսնում ձեր ՍՐՏԻԿՆԵՐԸ ))….
Մնաց մի քանի տոմս ✨ «Բանաստեղծության սիմֆոնիա»՝ խոսքի և երաժշտության հմայիչ միաձուլում Նազենի Հովհաննիսյանի և Արթուր Զաքիյանի մասնակցությամբ։ 🕗 Մարտի 14, 19:30 📍 Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն 🎟 Տոմսերը՝ 5,000 – 20,000 դրամ, eventhub.am
have you bought your tickets?? 💃🏻 Sunday, April 6, 2025 – NJPAC in Newark, NJ Joining Shushi Dance Ensemble are renowned artists: 🌟Arman Hovhannisyan – California 🌟Nazeni Hovhannisyan – Armenia 🌟Masha Mnjoyan – Australia 🌟Sofi Mkheyan – Armenia 🎟️ For tickets call 972-6-SHUSHI (972-674-8744) or go to ticketmaster.com (link in bio) #dance #armenian #armeniandance #newjersey #newyork #armenianmusic #njpac #armenianculture
Երբ փակվում են աշխարհի դռները, ես նայում եմ Վերև, երբ փակվում են մարդկանց սրտերը, ես նայում են իմ ներսը, երբ քարկապվում է միտքս՝ Աստծո «գիրքն» եմ բացում… Այս նույնն անում եմ, երբ երջանիկ եմ ամբողջությամբ ու սիրտս՝ բաց… ու ՓԱՌՔ ՏԱԼԻՍ: Հ.Գ. Երբ թվում է, որ աշխարհը քո դեմ է, հիշիր), որ Նաև ինքդ ես էդ աշխարհը ձևավորել… ու փոխիր: Ներսից ու դրսից՝ փոխիր: Ամենածանր հանցանքն ենք գործում՝ հավատալով մեզ անընդհատ ներարկվող տկարությանն ու անկարողությանը. Ազգայինից մինչև անհատական տկարացում: Աստծո ստեղծած զորավոր էակը հավատում է մարդու տկար ու անշնորհ կողմին, փոխարենը իր Ստեղծողի զորությանը անսա, փոխվի, ու փոխի վերջապես իրեն թուլացնողին: Երբ Աստված է քեզ հետ, մարդու վատությունը կամ մահը ի՞նչ են) Օրհնյալ Կիրակի բոլորիդ Աստված պահի ու պահպանի մեր Երկիրն ու մարդկանց: #nazenihovhannisyan #2025 #faith #god #armenia
… ու թող ատելությունը Սեր կարդանք… Սեր ապրենք Սեր լինի… Մի քիչ Սևակ՝ լրահոսում: Կհանդիպենք մարտի 14- ին ժ.19.30- ին Կամերային Երաժշտ-ն Տանը @nccm.am 🩶🌹🌟 #nazenihovhannisyan
Արդեն մարտի 8- ն է: Ասում են՝ կանանց տոնն է: Տոն… Տո՞ն… Ի՞նչ տոն ախր…. Աշխատանքների, չդադարող սարսափելի լուրերի ու առօրյա հոգսերի հորձանուտների ճեղքերում՝ քամու բերած հողուփոշու նման անսպասելի բան է երեք տառանոց էդ «տոնը»…իր ճեղքի փոշու մեջ պատահական ու անարմատ թույլ կանաչներով… որոնք քամու գերին են… ամեն օր՝ մի նոր փոթորկի սպասումով… Տոն… Չգիտեմ՝ ով ինչ նվեր ու ծաղիկ է պատրաստել իր կնոջը, քրոջը, Մորը կամ ընկերների համար, բայց շատ կուզեի, որ մի՛ նվեր տան մեզ…, որ հետ ԳԱ …Արժանապատվությունը: Կուզեի, որ տոնը ՏՈՆԵԼՈւ գոնե մի՝ արժանապատիվ պատճառ ունենային հայ կանայք՝ տեսնելով իրենց տղամարդու ամենափոքր, թեկուզ առօրեական սխրանքը՝ մարդ մնալու: Կուզեի, որ Սևակի ասած.«Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի: Ու ես հասկանում եմ, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…» տողերը լինեին ժամանակվրեպ, անգո, անիրական… ու չորանան ԿԱՆԱՆՑ ԹԱՑ ԱՉՔԵՐԸ: Կուզեի, որ բաքվի բանտերում խոշտանգվող մեր Հայրենակիցների՜ Մայրերին, քույրերին, տիկնանց ու դուստրերին էլ հիշեն, հիշեն, որ ՆՐԱՆՔ էլ կին են, մայր են, քույր են ու դուստր, որ այդ հայուհիների տղամարդիկ՝ ամեն օր մնում են ՄԱՐԴ, ու ամեն օր մահ են ապրում: ՄԱՀՆ ԷԼ ԵՆ ԱՊՐՈւՄ՝ պարզվում է: Երբ Մեծամասնությունը չի սովորում ապրել, մեռնում են Անհատները: Ամեն օր են մեռնում: Ասում են էսօր տոն է, ու սկսվում է ինչ-որ միամսյակ… ինչ-որ կանանց: Տո՞ն… ես երազում եմ, որ լինի վերջապես ԿՅԱՆՔԻ ու արժանապատվության ամիս, շաբաթ, գոնե ՕՐ: Տո յուրայինից չխոցված ու թշնամուց չկքած արժանապտվության մի վայրկյանն անգամ նվեր է ու ՏՈՆ: ապրելու՜ տոն եմ ուզում վերջապես, ձեզ պահեք մարտիութերը: Իմ իսկ երկրում Գերեվարված գիտակցություների , զնդանված Երկրիս ու իմ եղբայրների ազատագրումն եմ ուզում: անարմատ ծաղիկներ պետք չեն ինչպես որ՝ անատամ «վրեժներ» ու դատարկ խոսքեր… Տոնը խոշտանգված սրտով, սեղմակներով ճզմած ուղեղով ու մեր ցավն անգամ անարգող հանրույթով ՝ դժոխքի նման չպիտի լինի… այլ զայրույթով փոթորկած ՄԱՔՐՈՂ ու ինքնամաքրվող որոշումով: Էդքանը Հ.Գ. մեր գարունները չեն գալիս Գերության մեջ՝ տոներ չեն լինում Վարագույր
Ժողովուրդը ե՞րբ է դառնում ազգ, և ազգը ինչպե՞ս է դառնում ժողովուրդ: Երեկ իմ ավագ ընկերոջ հետ քննում էինք էս հարցը: Դու՞ք ինչ կասեք: Ես վաղուց դադարել եմ լավատեսության շղարշով ծածկել խոցող ու հիմնականում զազրելի իրականությունը: Ճշմարտությունը մերկ է ու այլանդակված. ու չկա որևէ հագուստ, որով գեղեցկացնես: և մի օր, եթե իհարկե ուզում ենք առողջանալ, ու բազմանդամ, խառնիճաղանջ ժողովրդահանրությունից հետ դառնալ դեպի ազգություն, պիտի կարողանանք զատել մեր ներսի իրական աղբը, հիվանդությունը, ու հիվանդացնող բջիջները՝ ՏԵՍՆԵԼՈՎ ու ընդունելով, որ կան, և ըստ դրա նոր ԲՈւԺՎԵԼՈւ ՀԱԲԸ ԳՏՆԵՆՔ: Հիմա ճշմարտության դեմքն էնքան սարսափելի է, որ դիմակներով ծածկված խուսանավում է մի ամբողջ հայ ազգ… կամ ժողովուրդ…. կամ հանրություն… կամ էն ՝ ինչ մնացել է դարերից մինչև մեր օրեր հասած մարդկանց համախմբից, հասել ու անդունդին կանգնած է: Ու ամեն մեկը վստահ է, որ իր հերթը չի գա՝ նետվելու… ու ամեն ոք նորից նույն սխալ մտայնությամբ շարունակում է դիմակներով թաքցնել անգամ իրենից՝ իրականը…. Ընտրությունը՞ կամ դիմակը կպոկի կամ… Հ.Գ. #գերիներ #ոչնչացողպատմություն #գողացված արժեքներ Թշնամին կիբեր մակարդակում մեզ կոնկրետ գրոհում է, ու մենք անգամ էստեղ ենք անպաշտպան՝ ունենալով լավագույն մասնագետները այթի ոլորտում ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ, որովհետև Հայաստանում չթողեցին մարդ մնա, չուզեցան, որ ապահով լինենք, Քաոսով ու համընդհանուր աղմուկով խառնարանում ՈՐԱԿ ու համախմբում չի լինում: Ոչ էլ պաշտպանություն: Ոչ էլ հետագա տեսլական Ոչ էլ պետականություն Ոչ էլ Ազգություն՝ որպես թթխմոր, որից հաց թխվի, որով կերակրվեն ու նոր սերունդները լինեն ԱՌՈՂՋ… ու ՈՂՋ: Հ.Գ. Ինքնախաբեությունը, թե ամեն բան ինքն իրեն կլուծվի ), վաղուց էլ չի աշխատում: Մնալու են էն ազգերն ու Պետությունները, որոնք ԶԱՏՈւՄ ԵՆ իրենց համար կարևորն անկարևորից, ու որոշում ունենում ԱՊՐԵԼՈւ, ու ամրացնելու սեփական Երկիրը: լավ մնացեք Էս ոսկեգույն հագուստը հիշեցնում է Չարենցի Ոսկի՜ն… Կապույտի մեջ, կապույտի՜ մեջ Արևի ոսկին, Զարթի՜ր , զարթիր կապույտ աղջիկ ու նայիր ԽԱՉԻՆ: Նա ոսկի է, երկինք նետած մի կտոր ոսկի՜՜ #nazenihovhannisyan հագուստը՝ @maison.vemian
Շնորհավորում եմ բոլորին♥️ բայց ուզում եմ առանձնացնել ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ @khoren_levonyan – ին, @marjan_avetisyan – ին ու @luizaghambaryan – ին , ես երջանիկ եմ, որ Հայաստանյան դերասանական արվեստում ԴՈւՔ ԿԱՔ ու ձեր ժամանակակիցն եմ: Շնորհակալ եմ: հ.գ…….. Միայն մի բան ասեմ: Յուրաքանչյուր ֆիլմ ՆԱև պատմագրում է: Ու ես չէի ուզի, որ մենք խմբագրենք մեր պատմությունը՝ մոռանալով կամ անտեսելով այդ պատմությունը կերտած ԲՈԼՈՐ գործիչներին, ինչպիսին էլ նրանք լինեն, ինչպես էլ ոմանք վերաբերվեն, որքան էլ, որ սուբյեկտիվ գնահատականներ լինեն: ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ ամենից վեր է: Կարծիք չասեմ: Նայեք… ու դուք որոշեք: Հ.Գ. Արցախի կորստի վերքը իրականում ավելի թարմ է, քան կարծում ենք… ու չապրված: Դրա համար էլ մեզ ներսից ուտում է: Մենք էլ՝ իրար… Մենք ՆԵՐՍԻՑ ՄԵԶ ԵՆՔ ուտում … ու մի անվերջ՝ ինքանկործան շրջափուլի մեջ ենք դրա պատճառով: Մեզ մաղթում եմ Ճշմարտություն ու դրա աչքերին նայելու խիզախություն: #nazenihovhannisyan #vazgensargsyan
Գարունը սկսվեց Մեծ Պահքով: Ես սիրում եմ այս ընթացքը: Ես սպասում էի Քեզ: Ես վերջապես նորից՝ մինչև վերջին խազ ինձ ճանաչելու ու փոխվելու հստակ ընթացք կունենամ: Լավի ու վատի մասին չի փոխվելը, այլ իսկական ու ինքդ քեզ հետ հաշտվելու մասին է: Որ ապրես քո՜ արժեքով, ոչ թե «բոլորի» որոշած, որ սիրես քո սրտով, ոչ թե «ճիշտ տարբերակը սա է» սկզբունքով: Աստծո ներկայությունը նախ քո ներսում զգալու համար՝ տարածություն է պետք. զատել ներսդ ավելորդ աշխարհիկ աղմուկից, կեղծ եզրույթներից ու հիմար վախերից, թե ՀԱՎԱՏՔը ժամանակակից չէ… Քրիստոսավայել կյանքը սիրելու մասին է, իսկ աշխարհը դեռ կա միայն սիրո շնորհիվ. ուրեմն Սերը երբեք չի կարող լինել անժամանակ… ԱՅՍՏԵՂ և ՀԻՄԱ Ներսի տարածությունը բացել է պետք, որ ազատված բջիջները կարողանաս նորոգել՝ լցնել սիրով ներումով հույսով ու Ամեն պահի մեջ ներկա լինելու կարողությամբ, առանց վախի՝ վաղվա, ու առանց կեղեքող ափսոսանքի՝ երեկվա մասին: Գտնել հենման կետն ու լռության մեջ հանդիպել քո սրտին, որում Աստված կա, որովհետև Սեր է: Հանուն ՀՈՐ և ՈՐԴՎՈ և ՀՈԳՎՈւՅՆ ՍՐԲՈ💜 Հ.Գ. Թե հարցեր ունեք Պահոց հետ կապված՝ գրեք, ընթացքում Հոգևոր Հայրերից հարցնելով կպատասխանեմ Օրհնյալ կիրակի բոլորիս 💜🤍 #nazenihovhannisyan #faith #belief #Armenia #church #apostolicchurch #fasting #march2 #2025 #actress
Երեկ դահլիճում…. ՍԵ՜Ր էր, որը ծակում էր խավարն ու տանում դեպի լույս, երեկ, նոր Գրքի ծնունդով, Տիեզերքում նոր Աստղ ծնվեց՝ Մաշտոցյան այբուբենի, գրի ուժով. նոր ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈւՆ: Երեկ ծնվեց իմ ընկերոջ, բանաՍՏԵՂԾ՝ Ավետի առաջին գիրքը: @avetbarseghyan Մեջս զսպած փոթորիկն անգամ քնելով չմարեց: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ բոլորիդ՝ ներկայության, նրա կողքին լինելու, ի՛նձ էլ ձեր ԱՆՍԱՀՄԱՆ սիրուց բաժին հանելու և այդքա՜ն խորագիտորեն կարդացածս զգալու, վերապրելու, ինձ էլ շռայլորեն վերադարձնելու համար՝ ձեր ջերմ, երախտագիտության խոսքերով: 🌏💚 #եղիցիլույս ՜ #nazenihovhannisyan #poem #actress #avetbarseghyan #poetry #poet #friends #2025
Այսօր մեկնարկեցինք «Հավատքի ուժը»… (5 տարի դադարից հետո) , անսահման շնորհակալ եմ այն հոգևոր հայրերին, որոնք մեզ աջակցեցին այս էտապում, մեր հավատավոր հետևորդներին, որ չվախեցան վկայել իրենց կյանքում տեղի ունեցածը՝ հավատքի ուժով, շնորհակալ եմ մեր ստեղծագործական թիմի բոլոր անդամներին՝ անհավանական նվիրումով , անհոգնել աշխատելու ու վստահության համար: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ Հ.Գ. Գրեք ձեր պատմությունները… ու երբեք մի կորցրեք ՀԱՎԱՏԸ: Աստված պահապան բոլորիս: #nazenihovhannisyan #հավատքիուժ #2025
Այսօր մեր Սիրուն, մեր տաղանդավոր ու լավ Ընկեր @ani_yeranyan – ի ծնունդն է), ամենաշատը նրա վառ ծիծաղն եմ սիրում, կչկչում է երեխայի նման, երբ ամենափոքր հումորն ես անում անգամ)))) Քեզ թվում է, թե հումորների թագուհին ես))) Կամ մի լավ խոսք է ասում՝ տեղին, անսպասելի, ու մի տեսակ ուժեղացած ես զգում քեզ: Անին ինքը շատ նուրբ է, փխրուն, ու դրանից է, որ հաճախ ուժեղի պատերով է իրեն պատում…. Անին՝ ԲԱՑԱՌԻԿ Մայրապաշտ ու անսահման Հայրասեր ու Հայրենասեր… Հասնող Ոչնչի չսպասող՝ փոխարենը, ուղղակի՝ մարդուն կամ ընդունում է կամ ոչ: Հ.Գ. Լոս Անջելեսի Մրցանակաբաշխությունից է այս կադրը, երբ ելույթների արանքում Սոֆին ու Անահիտն էին եկել մեր դիմահարդարման սենյակ, որտեղ տարբեր սերունդների ու կարոտների շատ յուրահատուկ խաչմերուկ էր… ( հաղորդավարների սենյակն էդ օրը Երևանյան բակային տաղավարի պես էր))))) (բեսեդկա), լիքը հետաքրքիր շփումներով … Անիս՜, շնորհավոր, ու միշտ առողջ, աչքերիդ փայլը տեղում ու քեզ սիրող ընտանիքդ՝ կողքիդ լինի: ՀԱՄՈԶԵՔ, նշեք նրան, որ «Կամուրջներում» նկարվի…, այ բալամ, ես հո հավերժ չե՞մ 😂🤦🏻♀️ @ani_yeranyan @anahithakobyanofficial @sofimkheyan