Nazeni Hovhannisyan Instagram – Այսօր մեր Սիրուն, մեր տաղանդավոր ու լավ Ընկեր @ani_yeranyan – ի ծնունդն է),
ամենաշատը նրա վառ ծիծաղն եմ սիրում, կչկչում է երեխայի նման, երբ ամենափոքր հումորն ես անում անգամ)))) Քեզ թվում է, թե հումորների թագուհին ես)))
Կամ մի լավ խոսք է ասում՝ տեղին, անսպասելի, ու մի տեսակ ուժեղացած ես զգում քեզ:
Անին ինքը շատ նուրբ է, փխրուն, ու դրանից է, որ հաճախ ուժեղի պատերով է իրեն պատում….
Անին՝ ԲԱՑԱՌԻԿ Մայրապաշտ ու անսահման Հայրասեր ու Հայրենասեր…
Հասնող
Ոչնչի չսպասող՝ փոխարենը,
ուղղակի՝ մարդուն կամ ընդունում է կամ ոչ:
Հ.Գ. Լոս Անջելեսի Մրցանակաբաշխությունից է այս կադրը, երբ ելույթների արանքում Սոֆին ու Անահիտն էին եկել մեր դիմահարդարման սենյակ, որտեղ տարբեր սերունդների ու կարոտների շատ յուրահատուկ խաչմերուկ էր… ( հաղորդավարների սենյակն էդ օրը Երևանյան բակային տաղավարի պես էր))))) (բեսեդկա), լիքը հետաքրքիր շփումներով …
Անիս՜, շնորհավոր, ու միշտ առողջ, աչքերիդ փայլը տեղում ու քեզ սիրող ընտանիքդ՝ կողքիդ լինի:
ՀԱՄՈԶԵՔ, նշեք նրան, որ «Կամուրջներում» նկարվի…, այ բալամ, ես հո հավերժ չե՞մ 😂🤦🏻♀️
@ani_yeranyan @anahithakobyanofficial @sofimkheyan | Posted on 04/Feb/2025 11:45:00



