Nazeni Hovhannisyan Instagram – Գարունը սկսվեց Մեծ Պահքով:
Ես սիրում եմ այս ընթացքը:
Ես սպասում էի Քեզ:
Ես վերջապես նորից՝ մինչև վերջին խազ ինձ ճանաչելու ու փոխվելու հստակ ընթացք կունենամ:
Լավի ու վատի մասին չի փոխվելը, այլ իսկական ու ինքդ քեզ հետ հաշտվելու մասին է:
Որ ապրես քո՜ արժեքով, ոչ թե «բոլորի» որոշած, որ սիրես քո սրտով, ոչ թե «ճիշտ տարբերակը սա է» սկզբունքով:
Աստծո ներկայությունը նախ քո ներսում զգալու համար՝ տարածություն է պետք.
զատել ներսդ ավելորդ աշխարհիկ աղմուկից,
կեղծ եզրույթներից ու հիմար վախերից, թե ՀԱՎԱՏՔը ժամանակակից չէ…
Քրիստոսավայել կյանքը սիրելու մասին է, իսկ աշխարհը դեռ կա միայն սիրո շնորհիվ. ուրեմն Սերը երբեք չի կարող լինել անժամանակ… ԱՅՍՏԵՂ և ՀԻՄԱ
Ներսի տարածությունը բացել է պետք, որ ազատված բջիջները կարողանաս նորոգել՝
լցնել սիրով
ներումով
հույսով
ու Ամեն պահի մեջ ներկա լինելու կարողությամբ,
առանց վախի՝ վաղվա, ու առանց կեղեքող ափսոսանքի՝ երեկվա մասին:
Գտնել հենման կետն ու լռության մեջ հանդիպել քո սրտին, որում Աստված կա, որովհետև Սեր է:
Հանուն ՀՈՐ և ՈՐԴՎՈ և ՀՈԳՎՈւՅՆ ՍՐԲՈ💜
Հ.Գ. Թե հարցեր ունեք Պահոց հետ կապված՝ գրեք, ընթացքում Հոգևոր Հայրերից հարցնելով կպատասխանեմ
Օրհնյալ կիրակի բոլորիս 💜🤍
#nazenihovhannisyan #faith #belief #Armenia #church #apostolicchurch #fasting
#march2 #2025 #actress | Posted on 02/Mar/2025 11:39:42



