Կարոտի «Կամուրջները» մարդկանց միշտ հետ են բերում իրենց սիրելի վայր, իրե՜նց Երկիր: Իմ քաղաքը լիարժեք է դառնում նրան սիրող ու միշտ կարոտող մարդկանց Վերադարձով: Հինգ տարի առանց Մայրիկին գրկելու, առանց Երևանյան ջերմության… Հիմա՝ վերջապես իր քաղաքում: @ani_yeranyan ♥️ ԱՅՍՕՐ՝օգոստոսի 21- ին, ժամը 20.00- ին դիտեք ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻ «Կամուրջները» իմ յութուբյան ալիքում: Հ.Գ. ԱՄՆ – ում եղած ժամանակ խոստացավ, որ Երևանում կհանդիպենք ) Խոստումը պահեց ♥️🔆 @nazenihovhannisyan #aniyeranyan #nazenihovhannisyan #yerevan Շնորհակալությունս @charles_cafe_restaurant – ին՝ հյուրերիս այդքան ջերմորեն հյուրընկալելու համար
Տունս լիներ ջրերի մեջ… ճոճքս՝ ալիքները… ինձ գրկեին ու բաց չթողնեին ջրերը… #nofilter #nazenihovhannisyan #43 #la #2025
Այսօր մեր Խորեն Լևոնյանի ծննդյան օրն է, ինչու եմ ասում՝ մեր,) որովհետև նա ԲՈԼՈՐԻՆՆ է. ՄԵՐՆ Է: Անսահման տաղանդավոր, իր ամեն տարիքում՝ յուրահատուկ, տարիքի հետ՝ ավելի իմաստուն: 🔆Էս տարվա իմ տեսած Խորեն Լևոնյանը բոլոր եղած տարիներից ամենախաղաղն էր, որովհետև 🥹♥️իր սրտում ապրող աղջնակը երջանկացրեց նրան իր Սիրով , ամբողջացրեց 💜@emma__azizyan 🤍🥹 Էմուլ ջան- սիրունասիրտս… շնորհավոր ու ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ♥️ Խորոն որքան տաղանդավոր է բեմում, էդքան անչափելի համով է ու հումորով՝ կուլիսներում ))) ընկերները կփաստեն))) Խորոն շատ երաժշտական է ու իր ստեղծած երգերի աշխարհն ավելին է պատմում, քան հազարավոր խոսքերը, Խորոն էն արտիստն է, որ, երբ բեմում է՝ տարածությունն արդեն լցված է… ես միայն մաղթում եմ մեծ ու որակյալ դերեր Խորոս, որ շատանաս՝ Երեխեքով, ԼԱՎ դերերով, Երջանիկ պահերով ու անթիվ-անհամար ժպիտներով: Սիրտդ՝ Սիրով միշտ բաբախի: Մենք ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ. գործընկերներ՝ ճակատագրի բերումով իրար հետ տարբեր դերերում խաղացած, միասին ճամփա անցած, դժվարություն ու կորուստ տեսած… Խորոն անփոփոխ է իր տաղանդում ու մարդկանց սերը վայելելու մեջ: Մեր արտիստական իրականությունը կլիներ կիսատ ու անհմա՝ առանց նրա ներկայության: Հ.Գ. Այս տեսաշարը @hrachkeshishyan – ի ծնունդից մի դրվագ էր, երբ տոնում էր 50-ամյակը՝ @kamo_seyranyan -ի հյուրընկալ ամառանոցում, երբ դեռ 2020- օգոստոսն էր ու չէր եղել պատերազմ, երբ Հայկոյի երգի ներքո պարում էինք ու ԿԱՐ Հայկոն @hayko_hakobyan_official , ով ի դեպ շատ սիրում էր Խորիկին ու աշխարհի համով պատմություններն ունեին միասին, երբ ընկերներով ուղղակի, առանց հետին մտքի շփվում էինք, պարում, ծիծաղում հին ու բարի հիշողությունների վրա…լավ է, երբ կա հիշելու բան, երբ բաց ճակատով ես ու բաց սրտով… Խորոյի անհավանական հումորն հաճախ իր ներսի խառը հույզերը թաքցնելու կերպ է, որովհետև ներսից նուրբ է, շատ ավելի նուրբ, քան կարող ենք պատկերացնել իր մեծ՝ մարմնեղ կերպարը տեսնելով: Էս վիդեոյում մեր բոլորի անցյալի ժպիտներն են: ♥️Բայց ամենից շատ ուրախ եմ @khoren_levonyan @emma__azizyan ♥️ներկայի ու երջանկության համար: Երբ գիտեմ, որ հանգիստ է, գիտեմ, որ գաղափարակից ու սրտակից մարդ է կողքին՝ հասկացող ու ինքնաբավ մոլորակով, նոր կյանքի հնարավորությամբ: Շնորհավոր ծնունդդ Ընկեր ջան, թող այսուհետ կյանքի բոլոր պահերը միայն երջանկությամբ քեզ պատեն 🤗 #2025 #nazenihovhannisyan
Սիրուն երեկոյից, սիրուն նկար։ Ռոբերտն ասում է. Հայաստանի սիրուն աղջիկն է Նազենին 🇦🇲❤️ ես համաձայն եմ, ափսոս մեծ է քեզնից տղաս 😩🤦🏻♀️😂 բոլոր ժամանակների ցանկալի հարսնացու 😍 մենք քեզ շատ ենք սիրում @nazenihovhannisyan
Շատ յուրահատուկ աշխարհ է դերասանի աշխարհը, առավել յուրահատուկ է հայ արտիստի ուղին, որը կարողանում է ստանալ աշխարհի ճանաչումն ու բրավոները՝ իր երկրից դուրս: Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանն ունեն տարբեր ճակատագրեր, բայց նույն հատման կետում են գտել իրենց հաջողությունն ու ընկերությունը: Ասում են՝ հաղթողներին հասարակությունները չեն դատում … էս էդ դեպքը չի) Դատել են, անհամաձայն են եղել, դատափետել են,բայց հոգու խորքում շատերն իսկապես ուրախացել են համաշխարհային բեմերից հնչող մեր Յանի ու Տաղանդավոր երկու հայի բացառիկ հաջողության համար: …. «Անորա»- ի հաղթարշավը, Երևանյան կարոտներն ու @karrenkaragulian @vachetovmasyan – ի ՝ փայլուն տանդեմն այսօր՝ օգոստոսի 11- ին, 20.00- ից , իմ յութուբյան ալիքում, «Կամուրջները» : Շնորհակալություն @charles_cafe_restaurant – ին՝ մեր լավագույն անկյունն ապահովվելու համար😊💜 Հ.Գ. ես իմ որևէ ընկերոջ, հայի, ծանոթի հաջողություն ընկալում եմ իբրև իմ անձնական հաջողություն, հաղթանակ ու Ի սրտե ուրախանում : #բրավո #տղաներ #anora #nazenihovhannisyan #vachetovmasyan #karrenkaragulian
Մարդիկ ունեն ամենաթանկը՝ բանականությունը, և ամեն կերպ դա գործի են դնում ի վնաս… մարդկությանն ու իրենց: Կենդանիները ունեն Սիրտ, ամենակարևորը՝ Սիրողին սեր են տալիս: Իմ Գրաֆն ու Միլեդին սեր են: Հ.Գ հային ամենաբնորոշ ՎԱՏ հատկությունը ո՞րն է ըստ ձեզ: Իմ տեսակետը հետո կգրեմ…)
… փակում եմ աչքերս, որ հիշեմ. պատկեր առ պատկեր, ժպիտ առ ժպիտ: Արցախի կորստից հետո մեր աչքերն ուրիշ են. խոցված անդունդներ են,անտակ՝ մեր ցավի պես: Ու չէ, ՈՉ կենցաղային հարցերն են էլ փոխում էդ աչքերը, ոչ ուրախությունները՝ ժամկ-ավոր, կամ ծնունդները, ոչ սիրած գործն ու լսած լավ խոսքը: Արցախի ՄԱՏՆՈւՄԻՑ հետո մեր աչքերը խազեր են, ներսում՝ կորստի ու խելագարության սրեր ու հարցականներ: Չեմ սիրում նկարվել ու նկարել: Գործի բերումով եմ նկարվում, կամ, եթե կողքից մարդ է լինում նկարող( բախտս բերում է էդ պահին)… Ես աշխարհը գրկում եմ աչքերով, որ հիշեմ: ու հիմա մեղադրում եմ ինձ, որ չեմ նկարել, չեմ նկարՎել ամեն ծառ ու թփի տակ, չեմ հավերժացրել պատմությունը հետոյի, հիմայի, ամեն օրվա ու իմ գոյության համար: Իմ տեսած ԱՍՏՎԱԾԱՅԻՆ Երկիրը չեմ նկարել: Արցախ- Երկիրը 2017- ի Հոկտ- ին՝ Գանձասարի գորգերի օծումն էր: Ավտոբուսով չգնացի, մենակ քշեցի Արցախ…, որ վայելեմ ճանապարհը: Հիմա նայում եմ ինձ ու չեմ հասկանում, ոնց ենք էսքան տարբեր. էն աղջիկն ու ես: Ինչքան հավատ ու վստահություն ուներ մարդկանց նկատմամբ, հայի նկատմամբ, Երկրի հավերժության նկատմամբ… Աչքերը պատերազմից ու Հայրենիքի կորստից հետո էլ երբեք նույնը չեն… Հավատն էլ նույնը չի: Ոչ էլ հայը… Ոչ էլ երկիրն է լիարժեք ոչ էլ մարդիկ…. Հիմա ամուր փակում եմ աչքերս, ու բոլոր Երազանքներից, որոնք վաղուց ժամանակավրեպ են՝ միայն մեկն եմ տենչում. Հայոց Արցախը: Չէ, տխուր ու թախծոտ չեմ, ոչ էլ հուսահատ.. ես ՋՂԱՅԻՆ ԵՄ, բարկացած ու փոթորկոտ՝ ինչպես ամպրոպի ժամանակ պայթող երկինքն է լինում, ու ես էդ փոթորիկն իմ մեջ պահում եմ ու սնում, թող այն պայթի իր սիրով ու կարոտներով, անհամաձայնությամբ՝ այսօրվա անտարբերության ու հակահայ քաղաքականության նկատմամբ, իմ երազանքով ու գործով եմ սնում փոթորիկս, որ տեսնեմ ԷԼԻ Արցախը ու ՀԱՅԿԱԿԱՆ, որ ապրեմ մի հասարակության մեջ, որտեղ իրա՜ր չեն ատում, այլ ապրում են իրարով , իրենց Երկրով, սնում եմ բարկությունս, որ չխաբեմ, թե «ամեն բան լավ է լինելու», բայց փոխարենը ոչինչ չանեմ կամ, ավելի վատ՝ տրվեմ հուսահատությանը թե՝ «ամեն բան անիմաստ է» ու «փակենք էջը»: Անիմաստը դավաճանափնթի տզրուկներն են, որոնք սնվում են ուրիշների արյամբ ու գոյությամբ… իրենց էջը փակեք վերջապես! ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԵՋ ԱՐՑԱԽՆ ԱՆԽՄԲԱԳԻՐ ԳՈՅ Է, իմ Ներկան ու Արյան երակը… մշտահոս: ՀԱՎԱՏՔՍ՝ ավելի հաստատուն: Հայաստանը՝ հենման կետս: #2025
Tonight 💫 ⏳Are you ready? A historic evening is ahead. Stay tuned — the journey begins soon 🤩 A Mythic Night of Music, Memory, and Armenian Pride Featuring an extraordinary lineup of artists-led by maestro 𝐒𝐞𝐫𝐠𝐞𝐲 𝐒𝐦𝐛𝐚𝐭𝐲𝐚𝐧 𝐨𝐟 𝐭𝐡𝐞 𝐒𝐭𝐚𝐭𝐞 𝐒𝐲𝐦𝐩𝐡𝐨𝐧𝐲✨🇦🇲 🏛️🎶For ONE NIGHT ONLY, The Greek Theatre will be transformed into a temple of ancestral remembrance with the world premiere of “𝐄𝐜𝐡𝐨𝐞𝐬 𝐨𝐟 𝐎𝐮𝐫 𝐀𝐧𝐜𝐞𝐬𝐭𝐨𝐫𝐬”. This epic musical and visual odyssey reawakens Armenian history and spirit through music, movement and myth. 🔹𝐃𝐢𝐫𝐞𝐜𝐭𝐨𝐫: 𝐀𝐫𝐦𝐚𝐧 𝐍𝐬𝐡𝐚𝐧𝐢𝐚𝐧 @armanshanian 🔹𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐞𝐫: 𝐀𝐬𝐤𝐨 𝐀𝐤𝐨𝐩𝐲𝐚𝐧 @askoakopyan 🔹𝐂𝐨𝐧𝐝𝐮𝐜𝐭𝐨𝐫: 𝐒𝐞𝐫𝐠𝐞𝐲 𝐒𝐦𝐛𝐚𝐭𝐲𝐚𝐧 @sergeysmbatyan 🔹𝐌𝐮𝐬𝐢𝐜𝐚𝐥 𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐞𝐫: 𝐀𝐧𝐝𝐫𝐚𝐧𝐢𝐤 𝐁𝐞𝐫𝐛𝐞𝐫𝐲𝐚𝐧 @andberberyan 📍The Greek Theatre, Los Angeles
Ցենտրալ Ռեզիդենս @central__residence համալիրը ներկայացնում է բացառիկ նախագիծ: Այստեղ երազանքը դառնում է իրականություն։ Նախորդ 4 մասնաշենքերը հիշում եք, վաղուց իրենց բնակիչներին գտած: Պատկերացրե ք , որ 5-րդ մասնաշենքն արդեն հասել է 2-րդ հարկին՝ պահելով ամենաբարձր չափանիշները և արագ տեմպերը։ Գրեթե բոլոր բնակարանները վաճառված են: Բայց կա շատ լավ լուր ու ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՋԱՐԿ 😍💙. ♥️Ուշադրություն ♥️ ՍԿՍՎԵԼ է 6-րդ մասնաշենքի նախավաճառքը։✅ 💚Առաջին անգամ Էջմիածնում և միայն @central__residence համալիրում կարող եք ձեռք բերել լավագույն և որակյալ բնակարանը ՝48 ամիս տարաժամկետ վճարմամբ՝ առանց տոկոսի , Անմիջապես կառուցապատողից ՝ 20% կանխավճարով։💚 ☎️ 374 44 000 802 📲 374 44 000 807 Սա իրոք եզակի հնարավորություն է յուրաքանչյուրի համար: @central__residence , երբ բնակարան ունենալը հաճույք է, ոչ թե անհանգստություն) #nazenihovhannisyan #realestateforsale #realestate #2025 #ejmiatsin #armenia
Պապս՝ Բլեն, Մայրիկիս Հայրը, Հին Բայազետից գաղթածների՝ ցեղ-թյունից փրկվածների սերունդ էր, Գավառում հաստատված իմ իշխան ապուպապի թոռն էր: Սիբիրից որ հետ է գալիս( հազվագյուտ հետ եկածներից էր) ՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում, և ունենում ևս 4 երեխա ( ընդհանուր 6)…: Սովետի ժ-կ Կայարանի իրենց սեփական տունը որ քանդում են՝ մայրս ու հայրս՝ արդեն առաջին դստերն ունենալով, ստանում են 6-րդ զանգվ- ի մեր տունը. որտեղ հետո ծնվում ու մեծանում ենք ես ու միջնեկ քույրս: Տան միջանցքի նեղլիկ բացմոցը, որն իմ անկողին էր մի 25 տարի ( նախքան միջնեկս ամուսնանար ու ննջարանում քնելու տեղ բացվեր) աշխարհի կենտրոնն էր ինձ համար: 5 դուռ էր բացվում էդտեղից՝ ննջարանի, խոհանոցի, հյուրասենյակի, լոգարանի ու Դրսի դուռը: Հարուստ էի ) Ես քնում էի աշխարհի խաչմերուկում), արթնանում՝ արևածագի շողերն աչքերիս մեջ, ու պարտադիր նայում էի մայրամուտին՝ երեկոները: Ապրում էի երկու ԼԵՌԱՆ արանքում՝ մեկն Արագածն էր, մյուսն Արարատը… Իմ մանկ- ն ամեն վայրկյանում է Արարատ լեռը. Վստահ էի, որ եթե երկար ու անշեղ քայլեմ՝ մասիվներով, անպայման կհասնեմ ձյունաճերմակ Մասիսին… ու մի օր քիչ էր մնում մոլորվեի)) փոքր էի դե) Թերթերի պակաս չկար տանը, մի օր կարդացի,եթե գլոբալ տաքացում լինի ու աշխարհի սառույցները հալչեն՝ Արարատ լեռան ձյունն էլ կհալչի ու կպատի ամբողջ տարածքը. ու ես իմ մանկ-ն ուղեղով ամեն օր անթարթ նայում էի Մասիսին՝ համոզվելու, որ գագաթի ձյունը դեռ կա ու չի հասնի մեր մասիվի տանը…. Մեկ Մասիսին էի էդպես շատ և ուշադիր նայում , մեկ էլ Հայրիկիս՝ քնած ժամ- կ, որ տեսնեմ՝ շնչու՞մ է, թե ոչ… Իմ միակ տունը որտեղ ապրում եմ հիմա( Արաբկիր), սովորական մի բարձրահարկ կլիներ, եթե չլինեին մասիվից օժիտ բերած քամիները, տանս Ծագող ու Մայր մտնող Արևը, Արագածի ու Արարատի մեջտեղում գտնվելը: Ես ապրում եմ նորից երկու ՍԱՐԻ արանքում🤍 Իմ ինքնությունն է էդտեղ. իմ Ընտանիքի, մազապուրծ եղած ազգիս, պապերիս ու ամբողջ Հայոց պատմության, Հայի ուժն է մեր Լեռների դնթ- ում: … հաշիվս կորցրել եմ քանի անձնագիր եմ փոխել. 100-ավոր կնքված էջեր՝ Արարատ լեռան դրոշմով: Մասունք են փաստորեն… շարունակությունը՝ մեկնաբանության մեջ #nazenihovhannisyan #armenia #ararat #essay #actress #childhood #photo @anyuta_aslanian #արարատ
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ ՄԱՍԻՍ ՍԱՐՆ ԵՄ ՍԻՐՈւՄ…. ՉԱՐԵՆՑ ! Աչքերը… հայի ամենաթաց տեղը … Հիշողություն է պետք ու կամք՝ հայ մնալու… Երկիր պահելու, ՄԱՐԴ մնալու: @nazenihovhannisyan #armenia #ararat
Ինձանից այնքան ես բացակա եղել… Բանաստեղծուհի՝ Ալիսիա Կիրակոսյան… Կարդում եմ ես) @nazenihovhannisyan #nazenihovhannisyan #actress
A Mythic Night of Music, Memory, and Armenian Pride Featuring an extraordinary lineup of artists-led by maestro 𝐒𝐞𝐫𝐠𝐞𝐲 𝐒𝐦𝐛𝐚𝐭𝐲𝐚𝐧 𝐨𝐟 𝐭𝐡𝐞 𝐒𝐭𝐚𝐭𝐞 𝐒𝐲𝐦𝐩𝐡𝐨𝐧𝐲. ✨🇦🇲 ✨🇦🇲 🏛️🎶For ONE NIGHT ONLY, The Greek Theatre will be transformed into a temple of ancestral remembrance with the world premiere of Echoes of Our Ancestors. This epic musical and visual odyssey reawakens Armenian history and spirit through music, movement, and myth. 🔹𝐃𝐢𝐫𝐞𝐜𝐭𝐨𝐫: 𝐀𝐫𝐦𝐚𝐧 𝐍𝐬𝐡𝐚𝐧𝐢𝐚𝐧 🔹𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐞𝐫: 𝐀𝐬𝐤𝐨 𝐀𝐤𝐨𝐩𝐲𝐚𝐧 🔹𝐂𝐨𝐧𝐝𝐮𝐜𝐭𝐨𝐫: 𝐒𝐞𝐫𝐠𝐞𝐲 𝐒𝐦𝐛𝐚𝐭𝐲𝐚𝐧 🔹𝐌𝐮𝐬𝐢𝐜𝐚𝐥 𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐞𝐫: 𝐀𝐧𝐝𝐫𝐚𝐧𝐢𝐤 𝐁𝐞𝐫𝐛𝐞𝐫𝐲𝐚𝐧 📍The Greek Theatre, Los Angeles 🗓️Friday, September 12, 2025 🎟️ TicketMaster.Com 🎫TicketMicket.com ☎️𝟖𝟏𝟖-𝟐𝟔𝟓-𝟎𝟓𝟎𝟔 Երաժշտության, հիշողության ու հայկական հպարտության առասպելային գիշեր: Բեմում՝ բացառիկ արտիստներ, սիմֆոնիկ երաժշտություն՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ✨🇦🇲 ✨🇦🇲 🏛️🎶Միայն մեկ երեկո․ The Greek Theatre-ը Լոս Անջելեսում կվերածվի մի յուրահատուկ վայրի, որտեղ կկայանա “𝐄𝐜𝐡𝐨𝐞𝐬 𝐨𝐟 𝐎𝐮𝐫 𝐀𝐧𝐜𝐞𝐬𝐭𝐨𝐫𝐬” շոուի համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական ու վիզուալ հուզիչ ճանապարհորդություն՝ ոգեշնչված հայկական պատմությամբ, հիշողություններով ու մեր արմատներով։ 🔹Ռեժիսոր՝ Արման Նշանյան 🔹Պրոդյուսեր՝ Ասքո Հակոբյան 🔹Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան 🔹Երաժշտական պրոդյուսեր՝ Անդրանիկ Բերբերյան 📍 The Greek Theatre, Լոս Անջելես 🗓️ Ուրբաթ, սեպտեմբերի 12, 2025 թ. 🎟️ Ticketmaster.com 🎫TicketMicket.com ☎️ 𝟖𝟏𝟖-𝟐𝟔𝟓-𝟎𝟓𝟎𝟔 #EchoesOfOurAncestors #LetTheEchoesRise #TheGreekTheatre #NazeniHovhannisyan #armannshanian
Հույզերս աննկարագրելի են, խոսքերս աղքատ՝ ձեր տված ԱՆՀԱՏՆՈւՄ ՍԻՐՈ դիմաց… ես Սիրո պապակ չունեմ, քանի ԴՈւՔ կաք ու կա ձեր Սերը՝ Գերտարածական , ինչպես որ բեմից հնչող յուրաքանչյուր ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՏԻեզերքն է… երախտագիտությունս յուրաքանչյուրիդ, որ լցրել էիք դահլիճը Սիրո օվկիանի նման: 680 մարդ չէր այսօր ներկա( դահլիճն աղբոջությամբ լեցուն էր) այլ անվերջությու՜ն՝ սիրո, քնքշանքի, ապրումակցման , գեղեցիկ հագնված, անուշաբույր ու Ծաղկառատ մարդ- անհատների երանելի համախումբ էր ներկա՝ հայության ուժ, որոնք մի մեծ Հայաստան-սիրտ էին. բաբախում էին նույն ցավով, նույն սիրով , ծիծաղում էին նույն քրրքիջով ու ժպտում իրար, շնչում ու ապրում էին կարոտով: Բոլոր ներկա կոլեգաներիս ու ընկերներիս՝ երախտագիտությունս սիրո խոսքերի համար 🤗💜 ԱՎԱԳ Ընկերներիս իմ խոնարհ, բայց անսահման մեծ շնորհակալությունս, որ հրավիրեցին ու ջանք չխնայեցին, որ այս անգամվա Բանաստեղծական ներկայացումը՝ տեղի ունենա ԱՄՆ- ում. ♥️ՀԻԱՆԱԼԻ պրոդյուսերական աշխատանքի համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆՍ💜 ԴԱՎԻԹ ԱԴԱՄՅԱՆ- ին՝ @novusinc Կառուցողական և անհոգնել, կոնկրետ և ուժեղ, ասած խոսքը տեղում գործ դարձնող ( Իռային առանձին եմ շնորհակալ) ♥️ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ @arakazaryan -ԱՆԱՍԵԼԻ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ՝ ընկերական ուսի, որակյալ աշխատանքի, շռայլ խոսքի ու հաստատուն գործի համար: Պատեր ջարդելով նոր իրականություն եք ձևավորում ամեն անգամ: ԲՐԱՎՈ՜ ♥️երեկոյի աջակից հովանավորներին շնորհակալ եմ Ի ՍՐՏԵ՜՜ @arturzakiyan – ին ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆՍ, որովհետև այս երեկոն նրա երաժշտությամբ էր ճախրում, տաղանդ աշխատասիրություն ու Սեր 💜 Արժանի զավակ ու բեմի արտիստ Շնորհակալ եմ «Օվացիայի» Արամին. փորձառու կարգին մարդ,ում շնորհիվ բեմում ստացանք ՀՆՉՅՈւՆԸ: Քրիսին, որը սրտանց, ամեն վայրկյան մեզ հետ էր ու օգնում էր: ՎԱՆին @von.vemian ՝ մեծ շնորհակալությունս, որ Փարիզի Fashion week -ից առաջ բան ու գործը թողած ինձ համար երկու շքեղ զգեստ ստեղծեց ու Դիանի հետ օգնում էր փոխվել) 💜Իմ ԸՆԿԵՐ @mherbaghdasaryan ին, որն էնքան սրտացավ էր բոլորիս օգնում, ամեն վայրկյան հետս էր ու կողքիս՝ ծաղիկները դասավորելուց մինչև աշխարհի լավ խոսքերն ինձ ասելը)))) 😘 և վերջապես իմ @sofimkheyan – ին և @lusinedanielyan_a իմ ամենաիսկական մարդկային շնորհ- ը, որ ԵՐևԱՆԻՑ ԼՈՍ ամեն բան անում էին՝ ժամ- պատարագն անտեսնելով, իրենց քնի ու հանգստի հաշվին: Դու՜ք Սեր եք 🤗 Կհանդիպենք շուտով 😘

Ինչպես ասում էր Յուրի Գագարինը՝ թռանք )) Կհանդիպենք սեպտեմբերի 4- ին՝ Լոս Անջելեսում, @agbuarts – ում, Բանաստեղծական շատ տարբերվող ծրագրով՝ դաշնակահար, կոմպոզիտոր @arturzakiyan – ի հետ: @novusinc Այս կադրը նոր հոլովակից է, որը շուտով պատրաստ կլինի) Չէ, երգի հոլովակ չի))) Շնորհակալություն հիանալի ու պրոֆեսիոնալ օդաչու Գերասիմին ու @armenian_helicopters – ին♥️🤗
… մի միտք կարդացի միայնակ կնոջ մասին., թե՝ իրենք են մեղավոր, որ միայնակ են: Ուզում եմ հասկանալ. էլ ո՞ր մեղքերում կարելի է մեղադրել կնոջը, էլ ինչ՞ մնաց, որ չեք ասել. մեղավոր է, որ տարիքի հետ հասունանում է, ու սկսում է տեսնել իրականությունը՝ ինչպես, որ կա, ոչ թե ապրում է պատրանքներով: Որ չնայած հողին կպած լինելու՝ ուզում է երազել ու երբեմն թռչել՜՜՜՝ սիրո թևով: Ուզում է հենվել ու չընկնել՝ գահավիժելով ավելի ներքև, քան, երբ իբր մենակ էր: Ուզում է ապրել, բայց ոչ պարտքով վերցրած ժամանակում գոյատևել, ասես վարձով ապրողներ են մտել իր Տուն: Ծերանում է, բայց չի ուզում ամեն վայրկյան իրեն մեղադրեն ծերանալու մեջ.) ինքն ի՞նչ անի, ախր բնությունն է… Ուզում է մնալ գեղեցիկ, քանի որ իր միակ պաշտպանությունը դա է, էլի մեղադրում են, որ «ընկել է իր հետևից», մեղադրում են: Կարդում է շատ, ինքնազարգանում, ասում են՝ մեծամիտ է, հա իր խելքն է ուզում ցույց տալ, չէ, չի ուզում , դուք եք էդպես տեսնում ու վախենում եք նրանից՝ ինչը չեք հասկանում կամ չեք տիրապետում: Ասում են՝ թող մեկին ընտրեր , ուֆ, ու չեն հարցնում, բա էդ մեկը չպիտի՞ հարազատ հոգի լինի, չպիտի՞ նույն զարկով սիրտը զարկի ու իրարով լինեն … Բա էդ մեկը չպիտի՞ գոնե մի անգամ խիզախի իր կյանքում ու գոնե կիսաբացի էդ կնոջ սիրտը, չնայի՞ մտքում ինչ կա, չքննի՞ էդ արտաքիններից այն կողմ ինչ աշխարհներ են: Մեղադրեք կնոջը բոլոր մեղքերի մեջ. որ Աստծուն է գտել ու գնում է պատարագի, բայց երեկոյան ուզում է ընկերներով նշել մի լավ առիթ, որ լավ մասնագետ է ու գիտի իր կարողությունը, ու չի հաշտվում դիլենտանտների հետ, ուզում է օգնել կամ ուղղորդել, բայց ուրիշների վախերը նրանից սարքում են հրեշ, մեղադրեք նրան, որ մարմնին էլ է ուշադիր, չնայած ապրում է ավելի շատ իր Հոգու մեջ ու Միտքն է լցնում, որ քայլում է ուղիղ մեջքով՝ չնայած անմարդկային բեռնված ուսերի, որ բարձրաձայնում է այն, ինչի մասին շատերը ԼՌՈւՄ ԵՆ( գլուխ չդնենք, հավես կա՞) մեղադրեք, որ չի փոխում իր արտաքինը որովետև չի ձանձրանում ինքն իրենից, մեղադրեք, որ ուզում է ամեն օր ուրիշ լինել, տարբեր, ոորովհետև կնոջ բնույթն է էդպիսին՝ լուսնանման: Որ ժպտում է, փոխարենն իր ավերակված աշխարհը ցույց տալու, որի ծանրության տակ «ուրիշը» մի կես օր անգամ չէր դիմանա: Որ աշխատում է դեռահասունությունից մինչև գերհասունություն, ու ինքն է իր գլխի տերը, ինքն է ուրիշին օգնում, ոչ նրան: շարունակ- ը 👇🏻
🔆I am truly honored to be part of this remarkable project. 🌟A Mythic Night of Music, Memory, and Armenian Pride Featuring an extraordinary lineup of artists-led by maestro 𝐒𝐞𝐫𝐠𝐞𝐲 𝐒𝐦𝐛𝐚𝐭𝐲𝐚𝐧 𝐨𝐟 𝐭𝐡𝐞 𝐒𝐭𝐚𝐭𝐞 𝐒𝐲𝐦𝐩𝐡𝐨𝐧𝐲. ✨🇦🇲 ✨🇦🇲 🏛️🎶For ONE NIGHT ONLY, The Greek Theatre will be transformed into a temple of ancestral remembrance with the world premiere of Echoes of Our Ancestors. This epic musical and visual odyssey reawakens Armenian history and spirit through music, movement, and myth. 🔹𝐃𝐢𝐫𝐞𝐜𝐭𝐨𝐫: 𝐀𝐫𝐦𝐚𝐧 𝐍𝐬𝐡𝐚𝐧𝐢𝐚𝐧 🔹𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐞𝐫: 𝐀𝐬𝐤𝐨 𝐀𝐤𝐨𝐩𝐲𝐚𝐧 🔹𝐂𝐨𝐧𝐝𝐮𝐜𝐭𝐨𝐫: 𝐒𝐞𝐫𝐠𝐞𝐲 𝐒𝐦𝐛𝐚𝐭𝐲𝐚𝐧 🔹𝐌𝐮𝐬𝐢𝐜𝐚𝐥 𝐏𝐫𝐨𝐝𝐮𝐜𝐞𝐫: 𝐀𝐧𝐝𝐫𝐚𝐧𝐢𝐤 𝐁𝐞𝐫𝐛𝐞𝐫𝐲𝐚𝐧 📍The Greek Theatre, Los Angeles 🗓️Friday, September 12, 2025 🎟️ TicketMaster.Com 🎫TicketMicket.com ☎️𝟖𝟏𝟖-𝟐𝟔𝟓-𝟎𝟓𝟎𝟔 Երաժշտության, հիշողության ու հայկական հպարտության առասպելային գիշեր: Բեմում՝ բացառիկ արտիստներ, սիմֆոնիկ երաժշտություն՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ✨🇦🇲 ✨🇦🇲 🏛️🎶Միայն մեկ երեկո․ The Greek Theatre-ը Լոս Անջելեսում կվերածվի մի յուրահատուկ վայրի, որտեղ կկայանա “𝐄𝐜𝐡𝐨𝐞𝐬 𝐨𝐟 𝐎𝐮𝐫 𝐀𝐧𝐜𝐞𝐬𝐭𝐨𝐫𝐬” շոուի համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական ու վիզուալ հուզիչ ճանապարհորդություն՝ ոգեշնչված հայկական պատմությամբ, հիշողություններով ու մեր արմատներով։ 🔹Ռեժիսոր՝ Արման Նշանյան 🔹Պրոդյուսեր՝ Ասքո Հակոբյան 🔹Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան 🔹Երաժշտական պրոդյուսեր՝ Անդրանիկ Բերբերյան 📍 The Greek Theatre, Լոս Անջելես 🗓️ Ուրբաթ, սեպտեմբերի 12, 2025 թ. 🎟️ Ticketmaster.com 🎫TicketMicket.com ☎️ 𝟖𝟏𝟖-𝟐𝟔𝟓-𝟎𝟓𝟎𝟔 #EchoesOfOurAncestors #LetTheEchoesRise #TheGreekTheatre #nazenihovhannisyan #armannshanian #2025 #armenian
…ամեն վայրկյանը Սեր է ու իմաստ, եթե հանդիպելով Մարդուն՝ գիտակցում ես նրա զորությունը քո կյանքում, ու հասկանում նորից, որ Աստված շռայլ է քո նկատմամբ՝ պարգևելով լավագույն Ուսուցիչներին, իսկական Ընկերներիդ ու Գիտակցություն՝ հասկանալու Կյանքի շերտերը: Իմ Տիկին Հեքեքյանը չսպառվող թթխմոր է, որից ամեն վայյրկյան Հաց է թխվում ու հագեցնում հազարներին… ու էլի հասունանում, ու նորից թխվում, ու կրկին հագեցնում : Իմ Հաց – Ուսուցիչը, որի ամեն վայրկյանը մեզ համար Սնունդ է: Օրհնված ընտանիքի Փայլուն Հեքեքյանս, ձեր 70- ամյա տարեդարձը շնորհավոր, մեր Տ. Հեքեքյան ջա՜ն 🥹💜 , երազում եմ, որ Հայրենիքի մասին ձեր բոլոր երազանքները իրականան դառնան, ու, որ մենք տեսնենք դա Ու որ ձեր Սևանագույն աչքերի փայլը չկորչի երբեք: Հ.Գ. այս նկարներում հազարավոր ուսանողներ կարող էին լինել, թե տեղավորվեին: