Nazeni Hovhannisyan Instagram – … մի միտք կարդացի միայնակ կնոջ մասին., թե՝ իրենք են մեղավոր, որ միայնակ են:
Ուզում եմ հասկանալ. էլ ո՞ր մեղքերում կարելի է մեղադրել կնոջը, էլ ինչ՞ մնաց, որ չեք ասել.
մեղավոր է, որ տարիքի հետ հասունանում է, ու սկսում է տեսնել իրականությունը՝ ինչպես, որ կա, ոչ թե ապրում է պատրանքներով:
Որ չնայած հողին կպած լինելու՝ ուզում է երազել ու երբեմն թռչել՜՜՜՝ սիրո թևով:
Ուզում է հենվել ու չընկնել՝ գահավիժելով ավելի ներքև, քան, երբ իբր մենակ էր:
Ուզում է ապրել, բայց ոչ պարտքով վերցրած ժամանակում գոյատևել, ասես վարձով ապրողներ են մտել իր Տուն:
Ծերանում է, բայց չի ուզում ամեն վայրկյան իրեն մեղադրեն ծերանալու մեջ.) ինքն ի՞նչ անի, ախր բնությունն է…
Ուզում է մնալ գեղեցիկ, քանի որ իր միակ պաշտպանությունը դա է, էլի մեղադրում են, որ «ընկել է իր հետևից», մեղադրում են:
Կարդում է շատ, ինքնազարգանում, ասում են՝ մեծամիտ է, հա իր խելքն է ուզում ցույց տալ,
չէ, չի ուզում , դուք եք էդպես տեսնում ու վախենում եք նրանից՝ ինչը չեք հասկանում կամ չեք տիրապետում:
Ասում են՝ թող մեկին ընտրեր , ուֆ, ու չեն հարցնում, բա էդ մեկը չպիտի՞ հարազատ հոգի լինի, չպիտի՞ նույն զարկով սիրտը զարկի ու իրարով լինեն …
Բա էդ մեկը չպիտի՞ գոնե մի անգամ խիզախի իր կյանքում ու գոնե կիսաբացի էդ կնոջ սիրտը,
չնայի՞ մտքում ինչ կա,
չքննի՞ էդ արտաքիններից այն կողմ ինչ աշխարհներ են:
Մեղադրեք կնոջը բոլոր մեղքերի մեջ.
որ Աստծուն է գտել ու գնում է պատարագի,
բայց երեկոյան ուզում է ընկերներով նշել մի լավ առիթ,
որ լավ մասնագետ է ու գիտի իր կարողությունը, ու չի հաշտվում դիլենտանտների հետ, ուզում է օգնել կամ ուղղորդել, բայց ուրիշների վախերը նրանից սարքում են հրեշ,
մեղադրեք նրան, որ մարմնին էլ է ուշադիր, չնայած ապրում է ավելի շատ իր Հոգու մեջ ու Միտքն է լցնում,
որ քայլում է ուղիղ մեջքով՝ չնայած անմարդկային բեռնված ուսերի,
որ բարձրաձայնում է այն, ինչի մասին շատերը ԼՌՈւՄ ԵՆ( գլուխ չդնենք, հավես կա՞)
մեղադրեք, որ չի փոխում իր արտաքինը որովետև չի ձանձրանում ինքն իրենից, մեղադրեք, որ ուզում է ամեն օր ուրիշ լինել, տարբեր, ոորովհետև կնոջ բնույթն է էդպիսին՝ լուսնանման:
Որ ժպտում է, փոխարենն իր ավերակված աշխարհը ցույց տալու, որի ծանրության տակ «ուրիշը» մի կես օր անգամ չէր դիմանա:
Որ աշխատում է դեռահասունությունից մինչև գերհասունություն, ու ինքն է իր գլխի տերը, ինքն է ուրիշին օգնում, ոչ նրան:
շարունակ- ը 👇🏻 | Posted on 20/Aug/2025 14:58:47
Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan



