Բարի լույս Խաչատուրյանական հնչյուններով 🌹🌟 Հ.Գ. Բարակ մեջք, բայց ԼԱՅՆ ՍԻՐՏ ♥️ Նեղ իրան, բայց Լայն կոնք) կարևորը՝ ԼԱՅՆ, տարածական միտք: Առանց ՆԵՂսրտության, ՆԵՂացածության ու ՆԵՂմտության ԼԱՅՆ օր եմ մաղթում: Հ.Գ. Երևում է չէ՞, որ այս զգեստում Մերին @mimissmery ոչ մի կոնք չի ավելացրել ինձ, ինչ կամ էս եմ ու ես եմ! 🤗🥰 #nazenihovhannisyan #actress #2024 #2025 #armenian #yerevan #red #eveningdress
Ամենօրյա խառը պատկերում յուրաքանչյուրս փորձում է գտնել իր հենման կետերն ու փոքր ուրախությունների օազիսները… Գրքի տեսքով, ընկերներին պինդ գրկելով ու տան ծաղիկները խնամելով, Երևանի տաք արևից մի շող գողանալով կամ Կիրակնօրյա Պատարագից մի քիչ հոգիդ հետ ստանալով , մի բաժակ սառը ջրով կամ մի գավաթ պարզ սուրճով … տարբեր մարդիկ, տարբերվող քաղաքում … քաղաք, որը միշտ սպասում է քեզ … #Երևան դրանից իհարկե ոչ խնդիրներն են վերանում, ոչ էլ ցավն է քչանում: Ուղղակի ինքդ քեզ շնչելու ժամանակ ես տալիս ու անցնում գործիդ: Վաղուց չէինք սրճել միասին… լավ սուրճ եմ գտել @nerobean -ում @nero_bean_black_label #սուրճովսուրճ #սիրոպակասկա #քանդվելչիկարելի #պինդմնա #սուրճովսուրճ #առանցսերչկագարուն
Ամենաիսկական «Կամուրջներն» են այսօր լինելու. Ամերիկա – Հայաստան Կամուրջ: Լոս Անջելեսում նկարել եմ իմ սիրուն Լիլիին՝ @yellowheart.lily , Երևանում՝ եղբորը, Սիրունասիրտ, հիանալի բանաստեղծ Համլետին @hamlet__arakelyan 💛Լիլին նոր սերնդի վառվող սիրտ է, յուրահատուկ ստեղծագործող ու շատ փխրուն հոգի) ինչպես որ իր տարիքին ու էությանը բնորոշ պետք է լինի, նույն կիսաժպիտով, որով ժամանակին մենք էլ էինք պաշտպանվում, առողջ ցինիզմով ու անհավատալի պինդ, հոգևոր ու հստակ արժեքային համակարգով՝ Ընտանիքից մինչև Երկիր: 💛💐Նայեք երեքշաբթի օրը՝ այսօր, 20.00- ից իմ #youtube յութուբյան «Կամուրջները» Դեղին Սիրտ Լիլիի, բանաստեղծ Համլետի ու մեզ բոլորիս կամրջող չքնաղ երգերի պատմությունը…. Հ.Գ. Ես «Կամուրջներով» փորձում եմ վավերագրել յուրաքանչյուրի անցած ուղին, փաստագրել ու փոխանցել նրանց, որոնք հետո են գալու…, որ ԻՄԱՆԱՆ: 💛💛💛💛💛💛💛 #nazenihovhannisyan #kamurjner #2025 Հ.Գ. շնորհակալություն Համելտին ու Լիլիին այսպիսին ձևավորած ծնողներին ու Քաղաքին @nazenihovhannisyan #yellowheart
Այսօր Արև երեխաների միջազգային օրն է, մեր ԱՐևՆԵՐԸ Զորավոր են Տեր Գրիգորի ու նրա ընտանիքի զորավոր հավատքով, Մո*նթե- ի ծնունդով և Տեր Գրիգորի և Զորավոր եկեղեցու միությունների սիրով ու հավատքով՝ մեծ ընտանիք են մեր Արևները, ու ես երջանիկ եմ լինելու մի փոքր մասն այդ ընտանիքի ♥️🥹🙏🏻🌹 և շնորհակալ եմ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ սիրո այն աշխարհի համար, որ ԱՐևՆԵՐԻՆ նոր կյանքի հույս են տալիս: Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ՜՜՜♥️🥹 Հ.Գ. Երեխաները սեր են, յուրահատկությունը միայն ընդգծում է նրանց ներսի լույսը, ոչ թե թերացնում!))) @tergrigorgrigoryan @downsyndromearmenia @nazenihovhannisyan
ՄԵԾ ոգևորությամբ սպասում ենք ապրիլի 6- ի @shushidanceny – ի մեր հանդիպմանը #newark #newjersey #ny April 6 th/2025 -♥️ @shushidanceny ♥️ 📍 New Jersey Performing Arts Center Get your tickets for April 6th! Call ☎️ 972-674-8744 Or go to https://www.ticketmaster.com/shushi-armenian-folkloric-dance-ensemble-tickets/artist/2891218
Բաց չթողնեք այսօր ու ամեն կիրակի «Համի ուժը» 19.30 – ին Արմենիա թվ- իի եթերում, և իմ յութուբում ! Էսօր ՇԱՏ հայկական բույրով ու համով քաղցրեղենի օրն է, Սուրճ, հալվա կամ գաթա ու շքեղ, սրտանց հյուրեր 🤗♥️ @armeniatv.official @thepoweroftaste @yummy_by_shagh @nazenihovhannisyan #reel – ի հեղինակ @tatevber ❤️ Հ.Գ. Նայողներին կխնդրեմ 🤎 դնել ու ասել սուրճի մասին հետաքրքի՞ր ինֆո էր
Շաղիկի պես քաղցր, հումորով, գեղեցիկ ու համով մարդու հետ ինչ էլ պատրաստես՝ ՀԱՄԻ ՈւԺ Է դառնում )) @yummy_by_shagh ու մատներն էլ հետը ուտելու ուտեստ🌞🥹🤗 Ամեն ԿԻՐԱԿԻ, հիմա՝ 19.30 @armeniatv.official – ով դիտեք մեր «Համի ուժը», ու նոր, յուրահատուկ պանրով հալվան անպայման փորձեք !! @thepoweroftaste #nazenihovhannisyan #actress #armenia #2025 #armenian #love #սուրճովսուրճ #համիուժը
Այսօր Ծաղկազարդն էր: Իմ սիրած տոնն է՝ թանկ ու կարևոր խորհրդով) 💜 «Համի ուժով» վերջապես իմ սիրելի Տեր Գրիգորի հետ անդրադարձանք այս տոնին ու պահոց համեղ կերակուրների հետ ներկայացրինք խորհուրդը🌟🙏🏻 Այս թեթև ռիլը թող մնա այստեղ, բայց չմոռանաք նայել ամբողջական թողարկումը, թե Արմենիա թվ- ում, թե իմ յութուբյան էջում ❤️ ու նշեք, թե, որ երկրից կամ քաղաքից եք դիտում: Բոլորիս բարի Ավագ շաբաթ
Քրիստոս Հարյավ ի մեռելոց !!! ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ: Երջանկություն է Աստված ունենալ, Տիրոջ խոսքի ու հրաշագործության մեջ ապրել: Այս տարի ԱՄԲՈՂՋ ՔՐԻՍՏՈՆՅԱ աշխարհն էր տոնում Քրիստոսի Հրաշափառ Հարությունը. դա հաստատ կարևոր մի խորհուրդ ունի: Ես հավատում եմ, որ խավարի այս շրջափուլն ավարտվեց: Սկսվում է ՆՈՐ կյանքը. հավատքով ու արժանապատվությամբ նոր կյանքը: Սիրո վերադարձ պիտի լինի ու համերաշխությունը տիրի ու չարը վանվի խավարը տեղ չունի այնտեղ, որտեղ կա Քրիստոս ու ՀԱՎԱՏՔՈՎ նրանով զորացած Ժողովուրդը: : ԵՂԻՑԻ՜ ԼՈւ՜ՅՍ 💜🤗🙏🏻🥹🇦🇲 #nazenihovhannisyan #happyeaster #2025

Երեկ կարևոր մի միջոցառման էի, որտեղ կար հին ու բարի, ջերմ ու մասնագիտական մեծ ուղի անցած մասնագետների համախումբ. ներկայացվեց ԿԱՐևՈՐ մի հավելված. 💚UPLAY -ը 💚@ucom_official – ի կողմից, որտեղ զետեղված են հայկական արտադրության, հայալեզու հետաքրքիր պրոյեկտները, տարբեր հեռուստաալիքներ, այդ թվում՝ @armeniatv.official -ն, որտեղ կարող եք գտնել մեր ՀԱՄԻ ՈւԺԸ)) UPlay-ը նոր սերնդի նորարարական հարթակ է՝ բազում առավելություններով, Անհատական մոտեցմամբ է, թույլ է տալիս տարիքային սահմանափակումներ դնել՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ պաշտպանելով անցակալի բովանդակությունից, նաև հատուկ փաթեթներ ընտրել՝ կախված բաժանորդի ճաշակից ու հետաքրքրություններից։ UPlay-ը հասանելի է ինչպես Unity փաթեթների կազմում, այնպես էլ որպես առանձին ծառայություն։ Մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից ՄԻԱԺԱՄԱՆԱԿ օգտվել մինչև 5 սարքով, ինչը հարմար է ամբողջ ընտանիքով տարբեր հաղորդումներ դիտելու համար։ Զբաղվածների համար կա «Շարունակական դիտում» ֆունկցիան, որը թույլ է տալիս անցնել մի սարքից մյուսին՝ առանց դիտումն ընդհատելու, կամ շարունակելու նույն տեղից: Թռիչքների մեջ՝ օֆֆլայն դիտման հնարավորություն: Բազմազան կոնտենտ ու կարճ ասած՝ Հայաստանի ամբողջ մեդիադաշտը՝ մեկ հավելվածում) ուղիղ եթերի ռեժիմից մինչև նոր սերնդի ֆիլմաշարեր ու հաղորդումներ՝ ձեռքի մի հպումով: ✅UPLAY -ը աշխարհով մեկ ձեզ հետ է ՝ ձեր հեռախոսի մեջ: Ներբեռնելը, գրանցվելն ու օգտագործումը՝ շատ պարզ, հենց նոր ինքս փորձեցի), Հավելվածի լինքը կդնեմ սթորի- ում: Բարի դիտում բոլորիս: Հ.Գ. Նկարներից ո՞րն եք ընտրում. 1, 2 թե՞ 3- ը) նշեք: Հ.գ.գ. Էլ չասեք, որ դրսում հայկական ալիքներ կամ ձեռքի տակ թիվի չունեք ) էն է, կա մի ամբողջ հավելված) #app #uplay #ucom Շնորհակալ եմ հրավերի ու հաճելի երեկոյի համար )) Երեկոյին առանձնահատուկ երաժշտական հմայք էր տալիս @haykpetrossyan -ը և ջազ նվագախումբը: Ազնավուրյան սիրուն շեշտադրում էր💜 🤗💜 #nazenihovhannisyan

Մահ չկա… ուղղակի գիտեմ. չը-կա հասկացա, որ չկա, երբ կորցրի Մորս՝ 2011- ի ավարտին, երբ 2019- ի կորցրի հորս՝ էլի մի վայրկյանում: երբ 2020- ին կորցրեցի հազարավոր փայլող աչքեր, սիրո սպասող սրտեր ու Երկիրս, երբ կորցրեցի ինքս ինձ ու էլ չգտա … կորցրեցի ընկերներիս՝ հերթով ( Կորցրեցի տիեզերքի անսահմանության մեջ բոլորին ու չգտա էլ … չկա մահ կա ԿՈՐՈւՍՏ էն, որ սիրտդ կեսից կտրում ու տանում են անհայտ ուղղությամբ, ու յ կորցնում, չէ, դու գիտես հանգստարանի տեղը, էնտեղ սիրածդ մարդու աճյունն է, տեղը ԳԻՏԵՍ, բայց սրտիդ կտորն անհայտ ուղղությամբ է… կորցրած, ու դու էլ՝ քեզ կորցրած կորածի մեկն ես, սրտիդ կտորի պես՝ անհայտ ուղղությամբ: Կարոտը չունի հասցե. հասցեատե՛ր ունի, քանի կա հասցեատերը՝ մահ չկա: չկա բայց կա մահացում՝ ապրողների… երբ ոչ զգում են, ոչ էլ հույս ունեն… մահացած են: Իբրև ազգ մի հազար անգամ մահացել ենք. էլ ինչի՞ց ենք վախենում: Ինչքա՞ն վախենալ( Մեռածի մեռնելու վախը որ՞ն է: Հոգին է փրկել պետք. Հոգու մահ՝ կա: Կա հաստատ, ….. Ես մարմնեղ մահվան հետ վաղուց եմ հաշտ. ԿԱՐՈՏՆ է անանցանելի. կարոտը կոնկրետ է, չի անցնում, չէ, ոչ էլ ժամանակը ուժ ունի մի բան անելու: «Ժամանակ»- ին շատ ենք բանի տեղ դնում. ինքն իր մեջ խճճված ժամանակը՝ մեր խառը կյանքի ու երկրի պես ան ժա մա նակ մարդը կարոտն ու երգը՝ վերջին. տեսնես քթի տակ ի՞նչ են երգում վերջին պահին. մահ չկա, ուրեմն չկա և ժամանակ կա միայն ԿԱՐՈՏ. Շնչելու սիրածդ մարդուն շփվելու տեսնելու լսելու գրկելու սեղմելու ներսդ, որ չգնա … ԱՊՐԵԼՈւ ՀԱՅՐՍ ապրում է ամեն օր՝ իմ աչքերում, որտեղ իր կանաչ արևածաղիկներից է ինձ ի պահ տվել, ապրում է իմ բարձր ոտնաթմբի ոսկորներում, որն իրենն է մեկին մեկ, իմ՝ ծանր պահին հումոր անելու տարօրինակ հատկության մեջ, ապրում է իր՝ անդադար լսելու կամ բարի շատախոսության մեջ, որն իմն է նաև: Հայրս ԱՊՐՈւՄ Է, իմ ու քույրերիս մեջ, ապրում է իր այգում, խնամած ծառերի ու խնամքով կառուցած պատերի մեջ, իր շունիկ Լեդիի շողացող աչքերում էր,որը քնեց հավերժ.. ԱՊՐՈւՄ Է ամեն մեկիս տանն ու մեր բոլոր սովորույթներում: Ապրում է ամենուր, որտեղ կա Հայաստանից գոնե մի մասնիկ կամ մի հայ… Ապրում է աշխարհով մեկ, ուր կյանք կա… Չէ, սխալ էի: Կարոտը ունի կոնկրե՜տ հասցե. ՀԱՅՐՍ Է՝ Հայաստանում տարրալուծված ու իր Երկրում անմահացած… Կարոտն ունի՛ հասցե Հայրս է ( ՆՀ) #nazenihovhannisyan #ապրիլ14
Պահոց վերջին շաբաթն է. ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ երկուշաբթին. մեզ հոգևոր ուժ ու մաքրություն եմ մաղթում: Կասե՞ք ինչն էր ամենադժվարն էս ընթացքում, որն էր բարդությունը, ինչն էր անհնարինը, որն էր ձե՛ր փորձությունը, ինչ է Պահքը ձեր պատկերացմամբ, ինչու՞ էիք պահում… Ավագ շաբաթվա խորհուրդը բարդ է, կարևոր ու բուժող: Ես հավատում եմ, որ ԼՈւՅՍԸ կպատռի խավարը ներսի ու դրսի, ու Մեր ԵՐԿՐԻ ԵՐԿԻՆՔԸ էլի կբացվի սիրո և երջանկության համար: ՔՐԻՍՏՈՍԻ հրաշափառ Հարությամբ մենք էլ կյանքի նոր հնարավորություն կունենանք: թող ցավը գնա ու վերքը բուժվի չարը պատժվի արդարը հաղթի լույսը խտանա Սերը տարածվի Երկիրս ապրի #ավագշաբաթ #nazenihovhannisyan
Իսկ որտե՞ղ է շունիկների գերեզմանը Էս քանի օրը Լեդին երկար պառկում էր այգու էն մասում, որտեղ Հայրս էր մահացել: Անշարժ պառկում էր: Մեկ էլ 2019- ին էր էդպես անում երկար, երբ նոր էր մահացել Հայրս, այգում՝ նույն տեղում… Մեկնելուցս առաջ՝ 10 օր առաջ, երբ եկել էի հողամաս, հասկացա, որ շունս հիվանդացել է. վատ էր զգում, վատ ուտում… միայն իմ բերած համովություններից կերավ( հատուկ շների համար): հոտո բժիշկն ասել էր՝ երկամային սուր անբավարարություն ունի, օրերի հարց է….( Լուսադեմին հասա Հայաստան, իմ այգի , որտեղ շունչն ու կյանքն իմ Լեդին էր…ծաղկած մագնոլիայի մոտ՝ հազիվ կանգնած, նիհարած իմ Շունոն Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ՝ կարոտի ճիրաններից, հուսահատությունից ու անվերադարձ կորուստների դառնահամից: Լեդիս, իսկական լեդի ու հոգի՜՜՜ Ստիպում էր մի ամբողջ զբաղված ընտանիքի հավաքվել նույն տանիքի տակ՝ իբր իրեն կերակրելու առիթով: Միացնում էր մեզ: Հավաքում իրար գլխի: Հաստատ ինքն էր անում: Պապայիս դրած ավանդույթն էր իրացնում: Ո՞վ կմտածեր, որ մի մատ շունն էդքան զորություն ունի: իսկ ու՞ր են գնում շունիկների հոգիները… երևի գտնում են իրենց տերերին՝ այնկողմնային, ավելի լավ աշխարհում, որտեղ չկա կորուստ ու ցավ, կեղեքող կարոտ կամ անարդարություն, որտեղ չկան զրպարտություններ ու մատնություններ, որտեղ չկան դժբախտներ կամ դժբախտացնողներ: Իմ Լեդին ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ ԷՐ. պարզ, չորս ոտքանի երջանկություն, հասկացող աչքերով, էլեգանտ, ոտքը ոտքին գցող ու իմաստնաբար լռող Լեդին… Լեդին, իր Տիրոջ՝ Հայրիկիս պես ապրեց ու գնաց ակնթարթում… երբեք նեղություն չտվեց, չանհանգստացրեց, միայն շնորհակալ էր, որ կանք, ինչպիսին էլ լինեինք՝ շնորհակալ էր ու ներկա՝ մեր կողքին: Լեդին՝ իսկական աղջիկ, որի համար հարևանի շները բրդակոտոր ցատկում էին ցանկապատից, որ հասնեն նրան ու մենք պաշտպանում էինք մեր աղջկան… ինքն էլ՝ մեզ: Աննկատ չէր անցնի տան մոտով և ոչ ոք: Լեդին, պապայիս շունը, նրան հավատարիմ ու նրա սերը՝ իր մեջ պահող մինչև վերջ: իմ քաղցր Լեդին քնեց՝ դառնալով հավերժի ճամփորդ քնացրինք ասում են էդպես էր ճիշտ, որ չտանջվի: իսկ ո՞վ գիտի ապրողի՜ տանջանքը, որից հա խլում են իր սիրած հոգիներին… և որտեղ է շունիկների գերեզմանը չեմ հասկանում էլ ոչինչ ու էս կորուստը չգիտեմ ոնց են անցնում էլ ոչինչ չգիտեմ #Լեդի #nazenihovhannisyan

Էսօր մեր Սոֆիի ծնունդն է, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց ամեն ինչ ավելի տանելի է, երբ ընկերներով ենք, ու, երբ կա Սոֆին: Ամենածանր վիճակում ավելի մարդկային ու թեթև ես տանում , երբ կա Սոֆին, ամենաբեռնավոր աշխատանքն ավելի հեշտ է իրագործվում , երբ կա ՍՈՖԻՆ, ամենածանր ապրումդ ավելի մարդկային ես տանում, երբ կա Սոֆին: Ասել եմ ու ասելու եմ միշտ. բոլորիդ մաղթում եմ Սոֆիկոյիս պես ընկեր, քույր, դուստր ու Մարդ: էս նկարի մեջ 3 խոյ կա) Ապրիլի 6- ին Նելլիի ծնունդն էր, ապրիլի 13- ին Հայկինն է սպասվում, իսկ հավերժության 8- ի մեջ սիրուն հոգով ու տաղանդավոր Սոֆիի ծնունդն է: Միայն մեծ սեր ու անձնական երջանկություն եմ մաղթում Սոֆ ջան, որ բոլոր հին ու նոր ընկերներդ ուրախանան քո սիրո ծնունդով ու բալիկներով: Մնացած ամեն բան փառք Տիրոջ, կստեղծես: Հ.Գ. Կարենի ներկայությունը Սոֆիի Նյու- Յորքյան ծնունդին մի առանձնահատուկ համ ու փայլ տվեց) իսկ Շուշի պարախմբի հետ նրա ելույթը վստահ եմ դեռ երկար կհիշի Նյու Յորքի ջերմագին հանդիսատեսը: Շնորհակալություն շնորհավորանքների համար ))) ու չնայած Սոֆը դարձավ 41) միևնույն է նրա անունը մնում է ԲԶԵԶ ! ))) ՄԱՂԹՈւՄ ԵՆՔ ՍԵ՜Ր…#sofimkheyan #nazenihovhannisyan

երբ ուրիշի ցավը հաճախ իմից էլ առավել զգալուց էնքան եմ հոգնում…որ վախենում եմ ներսիս սերը հատնի…հիշում եմ իմ երեք ՄԱՅՐԵՐԻՆ. 🤍ՄԱՅՐՍ) ժպտադեմ,քաղցր մամաս, որ աշխարհի անհնարին բեռն իր վրա էնպես էր տանում, որ հանկարծ էդ ծանրությունից բաժին չունենանք…Մայրս, սիրուն Էմմուլիկս, որ երկնքում է արդեն 14 տարի, իմ բոլոր անկումներին ինձ հանդարտորեն պահողն էր. ինքը վնասվում էր քո անկման ծանրությունից, բայց դու չէիր էլ հասկանում դա. համբերությամբ ու անտրտունջ էր պահում: … և ամենաբարձր թռիչքիս՝ ինձ սթափ պահողն էր Մայրս, Մեր մայր հողին ամուր կպած ու իր հազարավոր ցավերից՝ ՍԵՐ շաղախած Մայրս, բոլորի համար լավագույնը, ամեն բան հասցնողը, բոլորիս դիմացողը՝ իր համար էդպես էլ կյանք չունեցած՝ Մայրս. մեղմախոս ու անհատակ բարի, որն իր մահից հետո անգամ էնքան կյանք է թողել, որ դեռ ապրում ենք ու ապրում… անվիշտ չենք, չէ, բայց սպեղանին թողել է վշտի՝ իր պայքարի. Նվիրումն ու սերը… անվերապահ: ❤️Իմ ՄԱՅՐԸ՝ Հայաստան. վիրավոր ու բազում վերքերով, մի տեսակ որբացած, բայց էլի անկարելի ուժեղ ու արմատի անհատնում զորությամբ, առանց սպասումի քեզ տվող ու երբեք էլ փոխադարձության չսպասող, ու տվածի համարժեքը էդպես էլ չստացող Մայրս ՝ Հայաստան, Ալիսիա Կիրակոսյանի խոսքով. Ինձ հարց են տալիս,– Հայաստանն ի՞նչ է…Բայց միթե այդքան հեշտ է բացատրել ԱՄԲՈՂՋՈւԹՅՈւՆԸ, Մի՞թե հավատը մեկնաբանել է,Թե ի՞նչ է Աստված… ՄայրաՀայաստանը՝ մեր ԴՆԹ- ն՝ երակներով հոսող արյամբ: 💜ՏիրաՄԱՅՐԸ 🙏🏻 իմ բոլոր որբ օրերի Ամենամայրը, որն էնքան ուժ ու Սեր ուներ, որ ՈՐԴՈւՆ՝ նրան ատողներին հանձնեց, որ խաչեն, որ հագուրդ տան դրան էլ, որ ազատվեն ի վերջո իրենց ներսի չարից էլ, մեղքից էլ, միայնությունից էլ: Իմ որբացած կյանքի, վիրավոր Երկրիս, Մամայիս անհագուրդ կարոտներիս մշուշի վերջում ԼՈւՅՍՆ է միշտ. Աստվածամոր Լույսը: Ես տեսել եմ նրա հրաշքները, ես ապրել եմ նրա տված Սերը, ես շնորհակալ եմ մեզ տված՝ Որդու ու նրա Սիրո համար: Ներումի համար մեզ չդատեու համար մեզ չանիծելու համար մեզ չքանդելու համար Այսօր Տիրամոր Ավետման օրն է, և որքան ուժ պետք է ունենար դեռատի աղջիկը՝ Աստծո ողորմությամբ իհարկե, անցնելու իր Որդու հետ Գողգոթան… իրեն տրված ծանր Խաչն էդպես չքնաղորեն ու մեզ անԴատ սիրելով՝ տանելու համար: Իմ երեք ՄԱՅՐԵՐԻ օրը թող օրհնյալ լինի ու Սիրո բուժում բերի: #ապրիլի7 #նհ #2025 #nazenihovhannisyan #newyork #photo by @narbehkhodaverdi
#newyorkcity #nazenihovhannisyan #2025 💜🥹
♥️Սիրելի ընկերներ, վաղն ունեմ շատ յուրահատուկ հարցազրույց՝ հոգեբան, գրող Միխայիլ Լաբկովսկու հետ, ԳՐԵՔ խնդրում եմ ձեզ հետաքրքրող հարցերը, եթե կարող եք միանագամից ռուսերեն, որպեսզի հասցնեմ ընթերցել դրանք ու ստանալ պատասխանները: @nazenihovhannisyan Քանի որ կարճ ժ- ով է էստեղ, դրա պատճառով չենք կարող ուղիղ եթերում հյուրընկալել, բայց չեմ ուզում կորցնել ձեր հարցեր տալու հնարավորությունը) շնորհակալ եմ ! 😊Дорогие подписчики, моим гостем на следующем выпуске подкаста, будет российский психолог и писатель Михаил Лабковский. Задавайте свои вопросы в комментариях и мы завтра обязательно на них ответим. @labkovskiyofficial
💜Այսօր Միջինք է. մեծ Պահքը կիսվեց: 💜 Միջինքի գաթան է) Չիայի( եղեսպակ) սերմերով, սովորական ալյուրով ու չրեղենով: Պահոց գաթա- բաղարջ Միջինքին՝ պահքը ՉԻ ԼՈւԾՎՈւՄ, շարունակվում է, ու գաթան պատրաստել եմ միայն բուսական հիմքով: Ես մոտավոր եմ միշտ լցնում ամեն բան, առանց չափի…) մեղավոր եմ փորձեմ չափաբաժնով գրել՝ դուք էլ փորձեք: 😊 ԼԱՎ ՏԱՔ ջրի մեջ ( մոտ մի թեյի բաժակ) լուծեք մի կես սուրճի բաժակ շաքարավազ, մի սուրճի բաժակ ձեթ( արևածաղկի եմ լցրել), գրեթե մի թեյի գդ սոդա, վանիլին, կես թեյի գդ աղ, ու ալյուրն աստիճանաբար ավելացնելով խառնեք: Նախապես մի կես ժամ առաջ թրջած չիայի սերմեր ( եղեսպակ)՝ մի սուրճի բաժակ սերմեր, ջուրն ուղղակի, որ ծածկի, արագ ներծծելու է, սերմերի կեսը լցրեք խմորի մեջ ու հետը հունցեք: Խմորն էսքանն էր) խորիզը. 2-3 ճ գդ ալյուր, 3-4 ճ գդ շաքարավազ կամ մեղր, կես սուրճի բժ. ձեթ, վանիլին, էն եղեսպակի սերմերի կեսը) 6-7 հատ թացոտ արմավ ( խուրմա), արմավը կորիզից մաքրել ու ձեռքով մանրելով խառնել ալյուրաշաքարային խորիզի հետ, ավելացնել ծեծած- մանրացրած ընկույզ )))) Ձեռքով դա մի լավ շաղախել, հետո բացել արդեն հանգստացած խմորը , կլորավուն դնել խորիզը ու լավ տարածել, փակել կլորային դարսերով՝ ու հետո հարթեցնելով տափակացնել էնքան, որ լինի մաքս 1.5-2 սմ հաստությունը: Ծակծկել պատառաքաղով հա , չմոռանաք, որ ձիթայուղով խմորը լավ փափուկ է լինելու, ուստի հանգիստ ալյուր ավելացրեք, եղեսպակի սերմերը չեն թողնելու, որ խմորը չորանա հունցելուց կամ ծանրանա… վրան կարելի է քսել ձիթայուղ, վարդաջուր կամ ուղղակի ավելացնել եղեսպակի կամ կանեփի սերմեր Եփել 180-200-ջերմ-ի ներքո՝ նայած ջեռոց: Չվառեք) շուտ է թխվում: Եղեսպակի սերմերը մգություն են հաղորդում չմոռանաք կոպեկը, կամ կավից որևէ նշան, ես՝ դրել էի ամբողջական նուշ)) որը դեռ չեմ գտել Կներեք, եթե անհասկանալի եմ գրել) դուք էլ բաղարջի ձե՜ր տարբերակն ասեք՝ սիրով կփորձեմ🙏🏻 🤎Սիրուն սրճեփս հայկական ավանդական՝ դեռ պապերի ժ-կ Երևանում արտադրվող ու մինչև օրս ձեռքով պատրաստվող՝ @pavel1960_com 🤎 🖤սուրճը՝ համեղաբույր @nero_bean_black_label 🩶Բաղարջը՝ սեփական արտադրության 🤗🌟 Մեզ բարի Պահոց ընթացք ու հոգու մաքրություն Լավ օր 💜 Հ.Գ. Չմոռանաք, որ ամեն կիրակի @armeniatv.official – ով @thepoweroftaste Համի ուժն է՝ 19.30- ին, որը կարող եք գտնել նաև իմ յութուբում #fasting #gata #պահոցգաթա #միջինք