Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – երբ ուրիշի ցավը հաճախ իմից էլ առավել զգալուց էնքան եմ հոգնում…որ վախենում եմ ներսիս սերը հատնի…հիշում եմ իմ երեք ՄԱՅՐԵՐԻՆ.
🤍ՄԱՅՐՍ) ժպտադեմ,քաղցր մամաս, որ աշխարհի անհնարին բեռն իր վրա էնպես էր տանում, որ հանկարծ էդ ծանրությունից բաժին չունենանք…Մայրս, սիրուն Էմմուլիկս, որ երկնքում է արդեն 14 տարի, իմ բոլոր անկումներին ինձ հանդարտորեն պահողն էր. ինքը վնասվում էր քո անկման ծանրությունից, բայց դու չէիր էլ հասկանում դա. համբերությամբ ու անտրտունջ էր պահում:
… և ամենաբարձր թռիչքիս՝ ինձ սթափ պահողն էր Մայրս,
Մեր մայր հողին ամուր կպած ու իր հազարավոր ցավերից՝ ՍԵՐ շաղախած Մայրս, բոլորի համար լավագույնը, ամեն բան հասցնողը, բոլորիս դիմացողը՝ իր համար էդպես էլ կյանք չունեցած՝ Մայրս. մեղմախոս ու անհատակ բարի, որն իր մահից հետո անգամ էնքան կյանք է թողել, որ դեռ ապրում ենք ու ապրում… անվիշտ չենք, չէ, բայց սպեղանին թողել է վշտի՝ իր պայքարի. Նվիրումն ու սերը… անվերապահ:
❤️Իմ ՄԱՅՐԸ՝ Հայաստան. վիրավոր ու բազում վերքերով, մի տեսակ որբացած, բայց էլի անկարելի ուժեղ ու արմատի անհատնում զորությամբ, առանց սպասումի քեզ տվող ու երբեք էլ փոխադարձության չսպասող, ու տվածի համարժեքը էդպես էլ չստացող Մայրս ՝ Հայաստան,
Ալիսիա Կիրակոսյանի խոսքով.
Ինձ հարց են տալիս,– Հայաստանն ի՞նչ է…Բայց միթե այդքան հեշտ է բացատրել ԱՄԲՈՂՋՈւԹՅՈւՆԸ,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,Թե ի՞նչ է Աստված…
ՄայրաՀայաստանը՝ մեր ԴՆԹ- ն՝ երակներով հոսող արյամբ:
💜ՏիրաՄԱՅՐԸ 🙏🏻
իմ բոլոր որբ օրերի Ամենամայրը, որն էնքան ուժ ու Սեր ուներ, որ ՈՐԴՈւՆ՝ նրան ատողներին հանձնեց, որ խաչեն, որ հագուրդ տան դրան էլ, որ ազատվեն ի վերջո իրենց ներսի չարից էլ, մեղքից էլ, միայնությունից էլ:
Իմ որբացած կյանքի, վիրավոր Երկրիս, Մամայիս անհագուրդ կարոտներիս մշուշի վերջում ԼՈւՅՍՆ է միշտ. Աստվածամոր Լույսը:
Ես տեսել եմ նրա հրաշքները, ես ապրել եմ նրա տված Սերը,
ես շնորհակալ եմ մեզ տված՝ Որդու ու նրա Սիրո համար:
Ներումի համար
մեզ չդատեու համար
մեզ չանիծելու համար
մեզ չքանդելու համար
Այսօր Տիրամոր Ավետման օրն է, և որքան ուժ պետք է ունենար դեռատի աղջիկը՝ Աստծո ողորմությամբ իհարկե, անցնելու իր Որդու հետ Գողգոթան… իրեն տրված ծանր Խաչն էդպես չքնաղորեն ու մեզ անԴատ սիրելով՝ տանելու համար:
Իմ երեք ՄԱՅՐԵՐԻ օրը թող օրհնյալ լինի ու Սիրո բուժում բերի:
#ապրիլի7 #նհ
#2025
#nazenihovhannisyan #newyork
#photo by @narbehkhodaverdi | Posted on 07/Apr/2025 19:04:40

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan