Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – Մահ չկա…
ուղղակի գիտեմ. չը-կա
հասկացա, որ չկա, երբ կորցրի Մորս՝ 2011- ի ավարտին, երբ 2019- ի կորցրի հորս՝ էլի մի վայրկյանում:
երբ 2020- ին կորցրեցի հազարավոր փայլող աչքեր, սիրո սպասող սրտեր ու Երկիրս, երբ կորցրեցի ինքս ինձ ու էլ չգտա … կորցրեցի ընկերներիս՝ հերթով (
Կորցրեցի տիեզերքի անսահմանության մեջ բոլորին ու չգտա էլ …
չկա մահ
կա ԿՈՐՈւՍՏ
էն, որ սիրտդ կեսից կտրում ու տանում են անհայտ ուղղությամբ, ու յ
կորցնում,
չէ, դու գիտես հանգստարանի տեղը,
էնտեղ սիրածդ մարդու աճյունն է, տեղը ԳԻՏԵՍ,
բայց սրտիդ կտորն անհայտ ուղղությամբ է… կորցրած,
ու դու էլ՝ քեզ կորցրած կորածի մեկն ես, սրտիդ կտորի պես՝ անհայտ ուղղությամբ:
Կարոտը չունի հասցե. հասցեատե՛ր ունի,
քանի կա հասցեատերը՝ մահ չկա:
չկա
բայց կա մահացում՝ ապրողների…
երբ ոչ զգում են, ոչ էլ հույս ունեն… մահացած են:
Իբրև ազգ մի հազար անգամ մահացել ենք. էլ ինչի՞ց ենք վախենում: Ինչքա՞ն վախենալ(
Մեռածի մեռնելու վախը որ՞ն է:
Հոգին է փրկել պետք.
Հոգու մահ՝ կա:
Կա հաստատ,
…..
Ես մարմնեղ մահվան հետ վաղուց եմ հաշտ.
ԿԱՐՈՏՆ է անանցանելի.
կարոտը կոնկրետ է,
չի անցնում, չէ,
ոչ էլ ժամանակը ուժ ունի մի բան անելու:
«Ժամանակ»- ին շատ ենք բանի տեղ դնում.
ինքն իր մեջ խճճված ժամանակը՝ մեր խառը կյանքի ու երկրի պես
ան ժա մա նակ
մարդը
կարոտն ու երգը՝ վերջին.
տեսնես քթի տակ ի՞նչ են երգում վերջին պահին.
մահ չկա,
ուրեմն չկա և ժամանակ
կա միայն ԿԱՐՈՏ.
Շնչելու սիրածդ մարդուն
շփվելու
տեսնելու
լսելու
գրկելու
սեղմելու ներսդ, որ չգնա …
ԱՊՐԵԼՈւ
ՀԱՅՐՍ ապրում է ամեն օր՝ իմ աչքերում, որտեղ իր կանաչ արևածաղիկներից է ինձ ի պահ տվել,
ապրում է իմ բարձր ոտնաթմբի ոսկորներում, որն իրենն է մեկին մեկ, իմ՝ ծանր պահին հումոր անելու տարօրինակ հատկության մեջ, ապրում է իր՝ անդադար լսելու կամ բարի շատախոսության մեջ, որն իմն է նաև:
Հայրս ԱՊՐՈւՄ Է, իմ ու քույրերիս մեջ, ապրում է իր այգում,
խնամած ծառերի ու խնամքով կառուցած պատերի մեջ,
իր շունիկ Լեդիի շողացող աչքերում էր,որը քնեց հավերժ..
ԱՊՐՈւՄ Է ամեն մեկիս տանն ու մեր բոլոր սովորույթներում:
Ապրում է ամենուր, որտեղ կա Հայաստանից գոնե մի մասնիկ կամ մի հայ…
Ապրում է աշխարհով մեկ, ուր կյանք կա…

Չէ, սխալ էի:

Կարոտը ունի կոնկրե՜տ հասցե. ՀԱՅՐՍ Է՝ Հայաստանում տարրալուծված ու իր Երկրում անմահացած…
Կարոտն ունի՛ հասցե
Հայրս է ( ՆՀ)
#nazenihovhannisyan

#ապրիլ14 | Posted on 14/Apr/2025 22:36:05

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan