Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – 💜Այսօր Միջինք է. մեծ Պահքը կիսվեց: 💜
Միջինքի գաթան է) Չիայի( եղեսպակ) սերմերով, սովորական ալյուրով ու չրեղենով: Պահոց գաթա- բաղարջ
Միջինքին՝ պահքը ՉԻ ԼՈւԾՎՈւՄ, շարունակվում է, ու գաթան պատրաստել եմ միայն բուսական հիմքով:
Ես մոտավոր եմ միշտ լցնում ամեն բան, առանց չափի…) մեղավոր եմ
փորձեմ չափաբաժնով գրել՝ դուք էլ փորձեք: 😊

ԼԱՎ ՏԱՔ ջրի մեջ ( մոտ մի թեյի բաժակ) լուծեք մի կես սուրճի բաժակ շաքարավազ,
մի սուրճի բաժակ ձեթ( արևածաղկի եմ լցրել), գրեթե մի թեյի գդ սոդա, վանիլին, կես թեյի գդ աղ, ու ալյուրն աստիճանաբար ավելացնելով խառնեք:
Նախապես մի կես ժամ առաջ թրջած չիայի սերմեր ( եղեսպակ)՝ մի սուրճի բաժակ սերմեր, ջուրն ուղղակի, որ ծածկի, արագ ներծծելու է,
սերմերի կեսը լցրեք խմորի մեջ ու հետը հունցեք:
Խմորն էսքանն էր)
խորիզը.
2-3 ճ գդ ալյուր, 3-4 ճ գդ շաքարավազ կամ մեղր, կես սուրճի բժ. ձեթ, վանիլին, էն եղեսպակի սերմերի կեսը)
6-7 հատ թացոտ արմավ ( խուրմա), արմավը կորիզից մաքրել ու ձեռքով մանրելով խառնել ալյուրաշաքարային խորիզի հետ, ավելացնել ծեծած- մանրացրած ընկույզ ))))
Ձեռքով դա մի լավ շաղախել,
հետո բացել արդեն հանգստացած խմորը , կլորավուն դնել խորիզը ու լավ տարածել, փակել կլորային դարսերով՝ ու հետո հարթեցնելով տափակացնել էնքան, որ լինի մաքս 1.5-2 սմ հաստությունը:
Ծակծկել պատառաքաղով
հա , չմոռանաք, որ ձիթայուղով խմորը լավ փափուկ է լինելու, ուստի հանգիստ ալյուր ավելացրեք, եղեսպակի սերմերը չեն թողնելու, որ խմորը չորանա հունցելուց կամ ծանրանա…
վրան կարելի է քսել ձիթայուղ, վարդաջուր կամ ուղղակի ավելացնել եղեսպակի կամ կանեփի սերմեր
Եփել 180-200-ջերմ-ի ներքո՝ նայած ջեռոց:
Չվառեք) շուտ է թխվում:
Եղեսպակի սերմերը մգություն են հաղորդում
չմոռանաք կոպեկը, կամ կավից որևէ նշան, ես՝ դրել էի ամբողջական նուշ)) որը դեռ չեմ գտել
Կներեք, եթե անհասկանալի եմ գրել)
դուք էլ բաղարջի ձե՜ր տարբերակն ասեք՝ սիրով կփորձեմ🙏🏻
🤎Սիրուն սրճեփս հայկական ավանդական՝ դեռ պապերի ժ-կ Երևանում արտադրվող ու մինչև օրս ձեռքով պատրաստվող՝ @pavel1960_com 🤎
🖤սուրճը՝ համեղաբույր @nero_bean_black_label
🩶Բաղարջը՝ սեփական արտադրության 🤗🌟
Մեզ բարի Պահոց ընթացք ու հոգու մաքրություն
Լավ օր 💜
Հ.Գ. Չմոռանաք, որ ամեն կիրակի @armeniatv.official – ով @thepoweroftaste Համի ուժն է՝ 19.30- ին, որը կարող եք գտնել նաև իմ յութուբում
#fasting #gata #պահոցգաթա #միջինք | Posted on 26/Mar/2025 14:04:58

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan