Գարիկ Մարտիրոսյանին իսկապես ճանաչում են քչերը. մեր «Կամուրջներից» հետո վստահ եմ ՝ բացահայտելու եք մի ուրիշ աշխարհ: Նա կարող է ապրել առանց հեռուստատեսության, բեմի, հումորի, առանց տարբեր գործունեությունների, բայց ՉԻ ԿԱՐՈՂ ապրել առանց ԵՐԱԺՇՏՈւԹՅԱՆ: իմ ամենասիրած պահն էս «Կամուրջներում», երբ հասանք @charles_cafe_restaurant – որը միշտ է մեզ աջակցում իր պատրաստակամությամբ ու ՀԱՄԵՂ խոհանոցով, որտեղ միշտ սպասում են հյուրընկալ մարդիկ ու էլեգանտ դաշնամուրը…. որտեղ Գարիկ Մարտիրոսյանին իր ամբողջ սրտով տեսան առաջին անգամ 😊❤️ դիտեք՝ հունիսի 12- ին, ժամը20.00 իմ յութուբյան Ալիքում՝ «Կամուրջները»՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ: Հ.Գ. Չմոռանաք՝ այստեղ ու յութուբյան մեկնաբանություններում նշել, որ երկրից եք նայում և ում կցանկանայիք տեսնել որպես հյուր🩵 #nazenihovhannisyan #2025 #garikmartirosyan #kamurjner #dresses by @kivera.brand @kiveranaynomisofficial
– Իսկ ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս, – հարցնում էին: ՀԱՐՍ,- պատասխանում էի ես,- ու ամուսնանալու եմ ՊԱՊԱՅԻՍ հետ ….. Մանուկներն անկեղծ են … իմ պապայի կերպարն ամենասիրունն էր ինձ համար, ամենից ուժեղ տղամարդն էր ու ամենահոգատար մարդը: ԻՄ ՏՂԱՄԱՐԴՆ ԷՐ, որի նշաձողը բարձր էր՝ չափազանց… Ես՝ նրա արքայադուստրը… Ես… եղեմ միշտ իմ հոր բաժինը, ինչպես, որ ինքն էր ամբողջապես իմը 🤍 Ի՞նչն ես կարոտում ամենից շատ.,- հարցնում են… կանաչ արևածաղիկները, որ թաքցնում էր աչքերում ու, երբ ժպտում էր՝ արևներ էին դառնում, խառն ու տարօրինակ պատմությունները, որոնք շատ գունավոր էին, երևի մի քիչ չափազանցրած( դե կինոյի տղան էր) ու միշտ հետաքրքիր կյանքի բարդագույն վիճակում շատ սթափ մնալը՝ առանց ավելորդ ինքնախղճահարության կամ ինքնաքանդության, Գանձակի իր արմատի ուժն էր… առողջ էր իր և ուրիշների նկատմամբ, ամեն անկապի չէր ասի՝ ընկերս էր( էն տղայական սովորություն կա է, որ ում հետ մի կտոր հաց են ուտում, բա, թե մեր ընԳերնա) …շատ, ահավոր քիչ ընկեր ուներ… մենք էինք իր Ընկերը, հարևանը, գործընկերը ուր գնար՝ կին աշխատակիցների մեծ «ֆան- ակումբ» ուներ, դե ախր դեմքին նայեք))) այլ կերպ չէր էլ լինի… կարոտում եմ իր հանգիստ նստելը՝ մեր ամառանոցի նստարանին, ու կանաչներով իր դրախտային այգուն նայելը… իր ու Լեդիի երկխոսությունները)- մի առանձին կինո ալյումինե սովետական սանր ուներ. պահում էր բաճկոնի ծոցագրպանում. ճիշտ պահի արագ սանրում էր՝ արդեն տարիքն առած մազերը, որոնք Երևանյան գիժ քամիներին չէին դիմանում: Ծալած անձեռոցիկ՝ գրպանում, սպիտակ շապիկը միշտ մաքուր, օսլայած, մաքրահոտ. ծայրահեղ մաքրակենցաղ էր ու կոկիկ: մերն ուրիշ կապ էր բացառիկ հիմա ՉԿԱ հայրս, իր դրախտային հանգստարանում է … երկինքներում, էնտեղ որտեղ նրա Արևածաղկով կանաչ աչքերի տունն է, որտեղ իր իսկական ազատ բնույթն է՝ դեմ գնացող բոլոր կարծրատիպերին և պահելով իր կարևոր չգրված օրենքները… հիմա հավերժ հետս է՝ առանց դադարի, երազներիս գալով, ինձ սփոփելով ու ամեն քայլիս մեջ ապրելով… Իմ աշխարհը հորս աչքերի միջով եմ տեսել. նրա տեսած Հայաստանն անհավանական էր… աչքերում՝ մեր բարկ արևը, կիզիչ կանաչն ու լուռ տխրությունը, որը միայն մահից հետո հասկացա… բեռ չդարձող հայ էր բեռդ թեթևությամբ տանող հայ էր երեք ուժեղագույն դուստ կերտած Հայր էր իմ բաժին Սերն էր միակ #2025 #nazenihovhannisyan
Լավ Մարդուն էնքան էինք կարոտել, որ Մարջիս հետ միասին հա քաշքշում էին թուշիկները)) Պաչպչում էինք))) Հրանտի մեջ կյանքը նորից եռում է, ու ես էնքա՜ն երջանիկ եմ, որ իմ ավագ ընկերը կազդուրվելուն զուգահեռ՝ նոր ու մեծ գործնական պլաններ է քննարկում, իրագործում: Աստված առաջ՝ Հրանտ Արամիչ ջաան, հերթով ու կարգով կանենք, դու միայն առողջ եղիր: Հ.Գ. Երևանը՝ ՄԱՐԴԻԿ ԵՆ: Ու լավ մարդիկ, ոչ թե՝ ով ասես…. ) #hranttokhatyan #marjanavetisyan #nazenihovhannisyan #
Ծովն էր, երկինքն էր , ես էի և դու… Ձեզ #համբույր և #սուրճովսուրճ – ի լավ ընթացք ) @nero_bean_black_label – ի հետ 🤎 @hoghkhonav -ի անհավանական երաժշտության թևով ու նոր պլանավորումներով ☺️ #nazenihovhannisyan @nazenihovhannisyan #armenian #cyprus
Սա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է: Այսօր, քիչ առաջ: Մեր օրերում: 2025թ: 1920–30-ականներին խորհրդային իշխանությունները սկսեցին եկեղեցու ունեցվածքի «ազգայնացում»՝ իրականում փակելով հարյուրավոր եկեղեցիներ։ Էջմիածնի գործունեությունը սաստիկ վերահսկվում էր ՆԿՎԴ-ի կողմից, հոգևոր առաջնորդները մեծապես ենթարկվում էին ճնշումների, մատնության, սպանության…. Պատմական համատեքստ՝ 1918 թ. • Օսմանյան բանակը, օգտվելով Ռուսաստանում սկսված հեղափոխությունից և Կովկասում ստեղծված քաոսից, շարժվում էր դեպի Երևան ու Էջմիածին… Հայոց կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցին առաջարկվեց հեռացնել Մայր Աթոռից՝ ապահովության նկատառումներով։ Նա մերժեց՝ ասելով. «Ես իմ տեղից չեմ հեռանա։ Եթե գան՝ թող ինձ էլ սպանեն իմ գահի վրա»։ Բոլշևիկնրը ունեին մի կրոն ու հավատք. իրենք էին: Օսմանները( հետո երիտթուրքերը) ունեին մի կրոն ու հավատք. իրենք էին: դրանից դուրս ամեն բան պետք է ոչնչանար: Հայի ոգին կոտրելով ու հավատքը՝ իր Աստծու և իր կարողությունների նկատմամբ սասանելով՝ ոչնչացնում ես լիովին: Այսօր ականատեսն ենք Հայոց պետականության վերջնական ապամոնտաժման…( ու, եթե դեռ կան մարդիկ որոնք չեն տեսնում, չեն գիտակցում դա՝ ցավում եմ((( Ցավում՝ բոլորիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ԱՍՏԾՈ ՏՈւՆՆ Է. ու այն «գրավել» փորձողը չարի ծնունդ է ու չարի բաժին էլ կդառնա!!! Ու թող ղողանջեն Մայր Աթոռի զանգերը ու ԱՐԹՆԱՑՆԵ՜Ն Արթնացնե՜ն ԱՐԹՆԱՑՆԵ՜՜՜՜՜Ն Աշխարհի հայությանը!!!!!! Որ մնա Երկիրը, Մնա Եկեղեցին ԼԻՆԻ ՀԱՅՆ Բռնի միասնության ուղին: Որ իր հոշոտված հոգին կարողանա բուժել: ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ Ու ՕՐՀՆՈւԹՅԱՄԲ՝ ՈւԺ ու տոկունություն Հոգևոր Դասին, հավատավորներին ու համայն սրտացավ հայությանը
«Իրական նրբանկատը տղամարդն է… Ես 20 տարի հետո կլինեմ իմ երիտասարդ ամուսնու եւ զույգ երեխաների հետ ծովափնյա տանը… Ուրախացե՛ք, հիացե՛ք, նախանձե՛ք, թաղե՛ք, բայց ինձ մի՛ խղճացեք…». անկեղծանում է հաղորդավարուհի, դերասանուհի, բոլորիս սիրված հայուհի՝ Նազենի Հովհաննիսյան։ YԵՍ նախագծի շրջանակներում @nazenihovhannisyan -ը պատասխանել է 27 հարցի, բոլորը սկսվում են «Ես»-ով։ Մաս 1 Ամբողջ թողարկումը՝ YԵՍ TV SHOW Youtube-յան ալիքում☑️
«Հենց այնպես» հաղորդման հյուրերն են Նազենի Հովհաննիսյանը և Լիանա Վանոյանը❤️ Մայիսի 22- ին, ժ. 20:00-ին😍
և մի վերջին անգամ, մինչև փշաքաղվի հույսի նախածեգը, քո կենացը աղջիկ, քո կենացը, աղջիկ, իմ մատները մերկ են… Արատ Մկրտումյանի տողերից @nazenihovhannisyan #nazenihovhannisyan #nature #sea #ripley #retro
Մենք դա արեցի՜նք 🤗🤍🤍🤍 Մեր Լեդին քնեց հավերժի քնով ապրիլին ու մեր տունը դատարկվեց: Փնտրում էի անտուն շունիկների, որ որդեգրենք. իրենք Տուն ունենան, մենք էլ՝ ընկեր, աշխարհը գոնե մի քիչ հավասարակշռվի…. Հարյուրավոր մարդիկ գրեցին, տարբեր այգիներ գնացի, տարբեր քաղցր շունիկների տեսա… ու հասա երկու հրաշքին ) 🤗 Շնորհակալ եմ ԲՈԼՈՐԻՆ, ովքեր օգնեցին ինձ՝ երջանկությունը գտնելու ճանապարհին🤗 Հ.Գ. Ձագերին մի թողեք դրսերում , որդեգրեք, ոչինչ որ խառնածին են…. էս շունիկներ ավելի խելացի են, բարի ու հավատարիմ: Մեր օրերում անգամ մարդկանց մեջ հազվագյուտ հանդիպող երևույթ: Էն փոքր քոթոթի աչքը լավ էր, երբ առաջին անգամ տեսա, երբ հաջորդ օրը եկա տանելու՝ ահավոր բորբոքված էր ու փակ, բժիշկն աչքի միջից հանել էր իր տակի խոտածածկից 4 ահռելի փշոտ շյուղ , բայց հիմա լավ է, անտիբիոտիկ ենք կաթեցնում, արդեն լավ է չարուկը ))) Իսկ մյուսը…. Սեր էր առաջին հայացքից, և խոսող աչքերը՝ սիրտդ ջերմացնող: Մեր Լեդի շունիկին էր շատ հիշեցնում , շատ, ու նույնքան ազնվական էր: Կարճ. երկուսին էլ տարա տուն) ու հիմա ԿՅԱՆՔԸ նորից է սկսվում 🥹🩵 Աչքերին նայեք. մի օրվա տարբերությամբ լրիվ ուրիշ մարդ են ) ՀԱՐՑ. ըստ ձեզ ի՞նչ եմ դրել անունները) Գուշակողին ՆՎԵր՝ գիրք)))))) Հուշում. դասական ( Սովետ- ն ) կինոյի պերսոնաժներն են .. Իմ երախտագիտությունը ԲՈԼՈՐ հոգատար մարդկանց, որոնք կերակրում են շնիկներին այգիներում, բուժում, հոգ տանում ու դառնում պաշտպանը, իմ ՄԵԾԱԳՈւՅՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆԸ @joli_veterinary_center – ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՆ՝ իրենց հիանալի աշխատակիցներով, գրագետ բժիշկներով ու նվիրյալ կենդանասերներով: Բժիշկ Աննան ու իմ շունիկին խնամքով լողացնող ու հոգատար Անդրանիկին: Զորանաք: և ընկերուհուս շնորհակալություն) Սոֆիին, որը չնայած մեքենայի ահավոր նեղվածքին( հետո իրեր առանք շնիկների համար) , երկուսին գրեթե գրկած ամբողջ ճանապարհին օգնում էր տեղափոխել նրանց, ու ամեն բան անում էր, որ շնիկները չվախենան, և առհասարակ կարգին ընկեր է: Շնորհակալություն Գոհարին, որը փրկել էր ժամանակին ձագուկներին ու շարունակում էր խնամել՝ այգում: Արաքսյային, որը վերջին ամսին իր հղիության՝ դեռ օգնում էր այս շնիկներին: @elenchs_blog բլոգին շնորգակալություն, որ մի ուրիշ այգում ՝ պահում է օտար շնիկների ու ինձ էլ ծանոթացրեց նրանց հետ … Էնքան բան կա պատմելու իրականում…, բայց մի ուրիշ անգամ…. ՇՆՈՐՀԱԱԿԼՈւԹՅՈւՆ🩵🥹
ԳՐԵՔ այստեղ ձեր սիրած գործը: 🥹ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4- ին կհանդիպենք ԼՈՍ Անջելեսում,🤗 «ՍԻՐՈ ԽԱՉՄԵՐՈւԿՆԵՐ» ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻՆ: 🌟 ՉՔՆԱՂ ծրագիր է ՝ 💜ԴԱՍԱԿԱՆ բանաստեղծներից մինչև ժամանակակիցներ. Պարույր Սևակ, Համո Սահյան, Տերյան, Իսահակյան, նաև Արևմտահայ բանաստեղծներ, Ալիսիա Կիրակոսյան, Արարատ Մկրտումյան, ԵրԿար( Երեմ Կարապետյան), Ավետ Բարսեղյան, Չարենց, Կոմիտաս … մեր հարստությունն անսպառ է: 🤍 Հրաշալի երաժիշտ Արթուր Զաքիյանի @arturzakiyan նվագակցությամբ եմ ձեզ ներկայացնելու ՍԻՐՈ բանաստեղծությունները… Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը … #dimmedia #tickets 💚 check my #BIO ♥️ TICKETMICKET.Com ♥️☝🏻 ☝🏻☎️ 1 818.265.0506 #AGBU PERFORMING ARTS CENTER ✅ #armenia #poetry #art #la #losangeles #armenian #nazenihovhannisyan #actress #momentoflove #love #2025 @arturzakiyan @nazenihovhannisyan @arakazaryan @avetbarseghyan
«Թե-թե» Նազենի Հովհաննիսյանի հետ😍 «Հենց այնպես» հաղորդման նոր թողարկումն արդեն YouTube-ում է✨
Ո՞վ է հասցրել նայել մեր ներկայացումը ))) հուԼիսի 25,26- ին սպասում ենք ԱՆՀԱՄԲԵՐ ! #nazenihovhannisyan #anhaytbajanord #2025 #performance #actress @arsho_harutyunyan @khoren_levonyan @marjan_avetisyan @sosjanibekyan @ani___khachikyan @babkenchobanyan @mitoyanproduction @armmito
@davidharutyunyan Ասում է՝ պատրաստում ենք Բուրգինյոն հորթի թշից…) ես՝ ձա՞խ, թե աջ 🤦🏻♀️😂 Շատ համեղ բաղադրատոմս էր, եթե չեք նայել՝ իմ յութուբում կգտնեք ամբողջական տարբերակը՝ Փոլ կաֆեների հացի որակի, յուրահատուկ բաղադրատոմսի, որը տանն էլ կարող եք պատրաստել անպայման, և սիրուն ֆրանսիական ակցենտով գողտրիկ պատմության մասին☺️💜 @paul_armenia 💜🙏 @thepoweroftaste @nazenihovhannisyan #taste #yummy #cuisine #french #actress #influencer #2025
Ամենահամով Տիկին Կարինեն)) ասում եմ բա ի՞նչն է պակասում, ասում է ՕՂԻՆ))🙃😊🥰 Համով մարդ էր անհավանական, ամեն կիրակի 19.30 Արմենիա թվ- @armeniatv.official և իմ յութուբում նայեք, եթե ինչ… #youtube 🌟Ֆենյան (քաղցր աղջիկ՝ կորգին), մեր Տաթևի շունիկը, որը գալիս է ու լուրջ դեմքով քննում մեր պատրաստածը, ես ու @greenline_premiumsupermarket – ը, որը սիրով միացավ մեր «Համի ուժի» այս թողարկմանը))) , գրեք համագործակցության համար, որ բաց չթողնեք նոր եթերաշրջանի նկարահանումները 💜 #reel @tatevber #թիկունքիպետ @sofimkheyan / իննձ դիմացող գործակալ 007՝ @lusinedanielyan_a #maestro @hrachkeshishyan հեղինակ, վարող, հրաշալի անձնավորություն՝😂 ես , @nazenihovhannisyan #nazenihovhannisyan @thepoweroftaste նկարահանման վայր՝ @spin_ideas_agency
«Արցախի մասին չեմ խոսի անցյալ ժամանակով… Երբեք չեմ ների հայից հայկականության գողությունը… Քրիստոնեությունը չի ենթադրում տառապանք, այլ համերաշխություն… Ինչու՞ է մեր ազգի կոդի մեջ մխրճված տանջանքը…». կին, ումից անվերջ սովորելու բան կա, հաղորդավարուհի, դերասանուհի, սիրված հայուհի՝ Նազենի Հովհաննիսյան։ Ամբողջը դիտեք YԵՍ TV SHOW YOUTUBE-յան ալիքում☑️ YԵՍ նախագծի շրջանակներում @nazenihovhannisyan -ը պատասխանել է 27 հարցի, բոլորը սկսվում են «Ես»-ով։ Մաս 2
Ասում են՝ «Կիրակին Աստծունն է»: Ինձ համար ամեն օրն է Աստծունը. ամեն 7 օրը, որոնք գալիս ու ամփոփվում են Կիրակի՝ Պատարագով: Ամեն օր ծնվում ես ու մեռնում, կորցնում քեզ, մոլորվում կամ սխրագործում, հեռանում քեզնից ու տարրալուծվում անհեթեթ թվացող խնդիրների մեջ, ու հավաքում ցաքուցրիվ եղած կտորներդ՝ Պատարագին, Կիրակի օրը, որն ասում են Աստծունն է: Ինձ համար ԱՄԵՆ օրն է Նրանը. Ամե՜ն: Ես մեծ ժառանգություն ունեմ. դարերից ինձ եկած ու հազարամյակներով բաժին հասած: Հարստությունը «պահելը» բարդ է շատ. գողերի աչքը վրան է, թալանի վտանգ կա միշտ, հաճախ սովորության բերումով չես էլ գիտակցում ՈւՆԵՑՎԱԾՔԻԴ մասշտաբը… Կիրակին իմ ունեցվածքը արժեվորելու, ամեն Պատարագին ինձ՝ Աստծո տրվածը խոհեմաբար ընդունելու ու նորից երջանկորեն ինքս ինձ գտնելու մեջ է: Ասում են Կիրակին Աստծունն է… չէ, Ամեն օրն է Նրանը, ու ողորմաբար՝ Կիրակի մեզ էլ է բաժին հասնում իր անծայր ու անպարագիծ Գոյից. Պատարագին բացում է իր դուռն ու աղոթքով՝ որպես մուտքի տոմս, ներս թողնում իր Դրախտավայր. հիշում ես, որ ապրում ես, որ դու ես, որ Կաս: Պատարագին՝ Եկեղեցում, Խոսքն է, իմ երկրի լեռների խնկաբույրն է, դաշտային քամիները, արևները՝ հոգնած ոսկորներդ տաքացնող, ծովերը՝ կենարար, ու հարյուրավոր մարդկանց սրտերը՝ նույն կանչով բաբախող: Իմ ամեն չունեցածն ու ունեցածը՝ մի Պատարագի մեջ, թեկուզ մի ակնթարթում է՝ Տիեզերական մասշտաբի ու հավերժության հանդիպման խաչմերուկում. Խորանի առաջ՝ Սիրո Գմբեթի տակ. Խոսքի ու աղոթքի ծիրում… անծայրաԾիրում՝ Աստծո, որի լեզուն հայերենն է, Հացը՝ Պատարագին բաժին տրվողը, Կյանքը՝ Հարությամբ նորից ապրելը: մի մեծ բանաստեղծ ասել է. Գոնե բլուր պիտի լինես՝ Լեռները հասկանալու համար… Մանանեխի հատիկի չափ հավատք….. Բարի և օրհնյալ կիրակի: #nazenihovhannisyan #2025 #armenianchurch #holychurch #christian
Ուղղակի Սեր: Անպարագիծ ու առանց հետ նայելու: #mylady #myboy #dogs #puppy #2025 #միլեդի #գրաֆ #nazenihovhannisyan Դրսից շուն կվերցնեի՞ք, թե անցեղ տեսակը չեք ընդունում
Երևանի հորիզոնն էսօր արևավառ էր, քամոտ ու հերարձակ… իմ երազանքների պես, որ քամուն տված շաղ էի տալիս Նորքի բարձունքից՝ քաղաքիս վրա ու շնչում ագահի նման օդը, որ թոքերովս սրտիս էր հասնում: Հոգիս մաշկազերծ եմ արել, որ զգամ ամբողջապես իմ քաղաքը, որ չկորցնեմ հանկարծ շերտերի մեջ և ոչ մի թրթիռ, ոչ մի զարկ կամ, անգամ, փոշեհատիկ: Հա, իմ քաղաքի փոշին անգամ իմն է, որի հետ կռիվ եմ տաիս ամեն օր ու պայքարում ապարդյուն…. մեկ է՝ իմն է: Փոշին էլ է իմը, վառվող արևն ու հրդեհված հորիզոնն էլ, իմ մանկությունն ու ու իմ էսօվա մաշկազերծ հոգին է իմ քաղաքը, որտեղ աշխարհի բոլոր քամիները գալիս ու թաքնվում են մազերիդ մեջ, ու հիշեցնում…., որ քո կյանքի բոլոր էջերում դրոշմված է անջնջելի գոյությունը ԵՐևԱՆԻ, մեր՝ միասին ապրածն ու անթիվ- անհամար անելիքները…որ չեն սպառվում: Երևանի հորիզոնն էսօր վառվում էր՝ ամառային Արևադարձի կրակներով, Արևը՝ հորիզոնի վերևում ճիշտ կեսօրին գտնվում էր առավելագույն կետում՝ Զենիթում, էնքան բարկ, որ շնչելու շանս չկար, իսկ երեկոյան միացրեց իր քամիներն ու էնպիսի Մայրամուտ պարգևեց, որ մի հավերժություն չի մոռացվի: Էդպիսին է Նա: Ամեն վայրկյան տարբեր. խելահեղ ու իմը: Նորքի բարձունքից, երբ նայում ես, երբեմն թվում է, թե քաղաքն իր ներքևում ծովեր է թաքցրել… Խնդրում եմ… էլ մի թաքցրու ծովերդ… թող մի օր դառնան իսկական… Գոնե սիրո ծովեր դառնան՝ փոշե ավազներով), որ արդարացվի էս մայրամուտը, փոշին, ու իմ խառնված էջերով կյանքը՝ որպես չավարտվող , երևանյան, տարօրինակ մի պատմություն….(ՆՀ) #nazenihovhannisyan
Մաղթեք ինձ հաջողություն. որ կազդուրվեմ, առողջանամ չհոգնեմ չհիասթափվեմ ամեն պահ, ուժ գտնեմ նորից… նորից՝ հավատ, որ Մարդը դեռ կա… որ կա Հոգին ու կա Հայը՝ կոնկրետ ու հավաքական, կանք դեռ որ ԿԱՆՔ #nazenihovhannisyan #հավատք #հույս #սեր
Իմ բոլոր ճանապարհները տանում են միշտ՝ դեպի ինքս ինձ. ես իմ Երկրում եմ… ժամանակն ու տարածությունը հատվում ու մնում են իրար գրկած՝ այստեղ: Թե զգացի՞ր ուժը. կզորանաս, թե չհասկացար՝ անզոր էլ կմնաս… Աստծո ու մարդու հանդիպման վայրը. այստեղ: Օրհնյալ Կիրակի հավատք ու երկիր ունեցողներին #nazenihovhannisyan
Չկա հավասարություն աշխարհում, ոչ էլ հավասարակշռություն: Կա Պահը. նրա մեջ կարող ես ունենալ քո «հավասար»-ը, կամ կշիռը…կամ էլ չլինել, եթե հա տարված ես ուրիշներով… Հայերը մեծ մասով ներկա չեն. կամ երեկ են կամ վաղը… ու Այսօրը հա բաց են թողնում: վաղն էլ անհաստատ է, քանի որ Այսօրը երբեք էլ չեղավ: Կամ էլ կոնկրետ չէր: Հորիզոնում՝ որտեղ համբուրվում են երկինքն ու երկիրը, ես երջանիկ եմ: Ծովի աղաջուրը մեղմում է մարդու արցուքների աղը. ու նվիրում ժպիտներ) Ես շնորհակալ եմ Ալիքները կարող են վախեցնել, բայց և կարող են շոյել՝ ջերմ, նուրբ ու տաք ալիքե մատներով: շատ դեպքերում մենք ենք որոշում՝ ինչից վախենալ, ուրեմն կարելի է որոշել՝ Չվախենալ…. Ամեն դեպքում ծովը երևի տղամարդ է) Կանայք հուզական են, ուրեմն բանականը պետք է շատ զարգացնել, որ հավասարակշռվեն, թե չէ ալեկոծությունները կքանդեն համ նրանց համ դիմացինին: Մարդու համար հաճախ ճշմարիտն այն է ՝ ինչ նոր է հասկացել կամ առհասարակ հասկացել է: Այսինքն մինչև վերջ դեռ իր ճշմարտության փնտրտուքով գնալու է. ըստ օրվա հրամայականի՝ նոր մի «ճշմարտությամբ»: Պատեհապաշտը չունի ոչ ներկա, ոչ էլ ճշմարտություն, չունի ոչինչ՝ ինչ իրենն է , դրա համար էլ մակաբույծի պես սնվում է ումից ու ինչից ասես. մեզնից: Ինձ համար ճմարիտը ՆԱ Է, ՆՐԱ սերը Սկզիբ ունեցավ… վերջ՝ երբեք: Ծովը բոլորից բարձր է ու զորեղ. աշխարհի բարձրությունը չափում են ծովի մակերևույթից ), բա որքան խորն է… Երբեք չեմ հասկացել մարդկանց, որոնք ընտրում են անշունչ լողավազանը՝ բետոնպատ իրականությամբ, ծովի ու ավազի փոխարեն: Ավազից զզվում կամ վախենում են մի ամբողջ մոլորակ աղտոտած ու պղծող մարդիկ. կյանքի պարադոքս: Ժամանակակից մարդուն հա պետք է հետաքրքրություն կամ գործիքներ, որովհետև ինքն է ձանձրալի: Երևակայություն չունեցող մարդը ձանձրալի է: Ձանձրանում է ինքն իրենից: Ես կարող եմ ժամերով մնալ ծովում, ու երբեք չհոգնել, սիրածդ «մարդուց» ո՞նց ձանձրանաս: Ինքդ քեզ ամեն օր հարստացրու. հույզերով, նոր տողով, նոր նպատակով ու նոր ճանաչումով: Թուլությու՞ն… բոլորս ունենք: Բայց հաջողում է նա, ով էդ թուլությունն անգամ հօգուտ է բանեցնում: Ծովի ու ավազների սիրուն կարելի տենչալ հավերժ: Սերն իհարկե գործողություն է. ծովափի քարերին հարցրեք, թե քանիցս են շոյանքի միջոցով հղկվել…. Սերը փայլ և ուժ է տալիս. խավարի դեմ միակ գործող զենքն է: #nazenihovhannisyan
Երեկվա օրս խեղդեցի գործերով, որ շուտ անցնի: Որ անցնի. խառը հանդիպումները ստեղծեցին սովորակության պատրանք ու տպավորություն՝ «իբր» ապրելու, ասես ոչինչ էլ չի եղել: Ասես Ոչինչ էլ չէր եղել: Ոչ հաղթանակ՝ մայիսի 9- ին, ոչ եռատոն, ոչ պարտություն ու չսպիացող վերք: ….ամբողջ օրվա մեջ՝ օրվա հետ անօգուտ պայքարս ավարտեցի մի որոշմամբ. Ապրել, ուժեղանալ, գործել… ԱՊՐԵԼ էնքան, որ տեսնեմ իմ Արցախ աշխարհը վերստին հայկական, Հայաստանը՝ ամբողջ ու առողջ, Շուշին՝ սպիտակ հարս, երջանկությունից շողացող, Ղազանչեցոցի խաչն էլ իր սիրուն Գմբեթին՝ Աստծո լույսով ճառագող: Մեր երկրում անգամ մահը էլ արժեք չունի, ոչինչը հենց մահն է, ուրեմն ՊԵՏՔ Է ԱՊՐԵԼ. ու ես կապրեմ, կապրեմ էնքան, որ Տեսնեմ, որ բոլոր զոհերն իզուր չէին, որ բոլոր մահերն անիմաստ չէին, որ բոլոր ողջ մնացածների կյանքն անօգուտ չեր, որ ինքաոչնչանալը միայն թշնամուն էր օգուտ՝ ոչ մեզ, կապրեմ էնքան, որ մանրացած իմ երկիրը տեսնեմ ԱՄՐԱՑԱԾ, մանրված հային՝ վերստին զորացած, մեռնող գաղափարը՝ բոցավառված ու ԱՊՐՈՂ, ՈւԺԵՂ, ԳՈՐԾՈւՆ, ես պիտի տեսնեմ , որ ԱՊՐԵԼՈՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ ՄԱՀՎԱՆԸ, դավաճանությանը, թշնամուն, ու պատմությանը! Ես հավատում եմ Հայի էդ էդ ներուժին, հավատում եմ նրա կամքին ու Աստծո ողորմությամբ Հայի Ոգու զարթոնքին: ԱՐՑԱԽ անունը դարերով է գծել հայի հետագիծը… ուրեմն պիտի շարունակվի ու մենք պիտի՜ տեսնենք էդ օրը: Ամեն!!! Դեդ ու Բաբան իմ տանն են, իմ սրտում ու իմ գիտակցության մեջ՝ քանի կամ… մինչև որ հասնենք իրենց մոտ:
Խոսքը՝ բարուրի պես է,մեզ պարուրում է ու պաշտպանում, եթե ճիշտ է ձևավորված ու սիրով է ստեղծված, ու կարող է վնասել՝ խեղդել, շնչահեղձ անել ու սպանել…, եթե միտումով հենց դրա համար է… կամ անմտությամբ է ասված՝ էլի կարող է անդառնալիորեն վնասել… Ես շատ եմ սիրում հայոց լեզուն. ոչ թե որովհետև իմն է, թեև ԻՄՆ Է ամբողջապես, որովհետև աշխարհի ամենայուրահատուկ, բազմաշերտ ու հարուստ լեզուներից է՝ իր բարուրից վաղուց մեծացած, ու ամեն անգամ նորովի զարմացնող: Այսօր ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ օրն է. Խոսքով մեզ պաշտպանող կամ վնասող, մեզ՝ հասարակությանը, բուժող կամ հիվանդացնող, մեզ ճանաչել տվող կամ անճանաչ՝ կրակահերթի տակ պահող…. Լրագրողները ու նրանց թեկուզ սուր, բայց տեղին խոսքը, չլռելու համառությունն ու ճշմարտության ճանապարհը կարևոր են, որքան էլ ցավոտ լինեն հաճախ: Ես լրագրող չեմ, բայց գիտեմ բեռան ծանրութունը՝ ԽՈՍՔԻ Զինվորների: Շնորհակալություն բոլոր խղճով ու վարպետ լրագրողներին՝ տարիներով իրենց գործն աննահանջ անելու և անհոգնել այդ կարևոր ուղին հարթելու համար… Հ.Գ. Խոսքի հետ առնչվող բոլոր մարդիկ էլ գիտեն, որ այն ամենաիսկական զենքի պես է, կարող է նաև լինել մահացու՝ անզգույշ վարվելու դեպքում: Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում: #nazenihovhannisyan #journalism #2025
Ձեռքս պարզած բարություն ու սեր եմ քաղում առավոտ կանուխ … Ցորենի արտերի մեջ անմնացորդ սեր ու կյանք կա: Մարդու սիրտն էլ , թե եղավ ցորնահասկի նման, միայն կյանք կտա )) քամու տակ թեթև կսոսափի ու վերջում` անգամ մահն օգուտ ու սեր կբերի: Ցորնահասկերի մեջ էնքան սեր կա. էստեղ եմ թողնում սիրտս, թող հաց դառնա, որ ուտելուց հետո գոնե օրհնեն….#նազենիհովհաննիսյան ( #2019 . #Հայաստան ) #2025 #nazenihovhannisyan #goodmorning #nazenihovhannisyan #мысливслух #blogger #tvhost #actress