Nazeni Hovhannisyan Instagram – Մենք դա արեցի՜նք 🤗🤍🤍🤍
Մեր Լեդին քնեց հավերժի քնով ապրիլին ու մեր տունը դատարկվեց:
Փնտրում էի անտուն շունիկների, որ որդեգրենք. իրենք Տուն ունենան, մենք էլ՝ ընկեր, աշխարհը գոնե մի քիչ հավասարակշռվի….
Հարյուրավոր մարդիկ գրեցին, տարբեր այգիներ գնացի, տարբեր քաղցր շունիկների տեսա…
ու հասա երկու հրաշքին ) 🤗
Շնորհակալ եմ ԲՈԼՈՐԻՆ, ովքեր օգնեցին ինձ՝ երջանկությունը գտնելու ճանապարհին🤗
Հ.Գ. Ձագերին մի թողեք դրսերում , որդեգրեք, ոչինչ որ խառնածին են…. էս շունիկներ ավելի խելացի են, բարի ու հավատարիմ:
Մեր օրերում անգամ մարդկանց մեջ հազվագյուտ հանդիպող երևույթ:
Էն փոքր քոթոթի աչքը լավ էր, երբ առաջին անգամ տեսա, երբ հաջորդ օրը եկա տանելու՝ ահավոր բորբոքված էր ու փակ, բժիշկն աչքի միջից հանել էր իր տակի խոտածածկից 4 ահռելի փշոտ շյուղ , բայց հիմա լավ է, անտիբիոտիկ ենք կաթեցնում, արդեն լավ է չարուկը )))
Իսկ մյուսը…. Սեր էր առաջին հայացքից, և խոսող աչքերը՝ սիրտդ ջերմացնող: Մեր Լեդի շունիկին էր շատ հիշեցնում , շատ, ու նույնքան ազնվական էր:
Կարճ. երկուսին էլ տարա տուն)
ու հիմա ԿՅԱՆՔԸ նորից է սկսվում 🥹🩵
Աչքերին նայեք. մի օրվա տարբերությամբ լրիվ ուրիշ մարդ են )
ՀԱՐՑ. ըստ ձեզ ի՞նչ եմ դրել անունները)
Գուշակողին ՆՎԵր՝ գիրք))))))
Հուշում. դասական ( Սովետ- ն ) կինոյի պերսոնաժներն են ..
Իմ երախտագիտությունը ԲՈԼՈՐ հոգատար մարդկանց, որոնք կերակրում են շնիկներին այգիներում, բուժում, հոգ տանում ու դառնում պաշտպանը,
իմ ՄԵԾԱԳՈւՅՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆԸ @joli_veterinary_center – ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՆ՝ իրենց հիանալի աշխատակիցներով, գրագետ բժիշկներով ու նվիրյալ կենդանասերներով:
Բժիշկ Աննան ու իմ շունիկին խնամքով լողացնող ու հոգատար Անդրանիկին: Զորանաք:
և ընկերուհուս շնորհակալություն) Սոֆիին, որը չնայած մեքենայի ահավոր նեղվածքին( հետո իրեր առանք շնիկների համար) , երկուսին գրեթե գրկած ամբողջ ճանապարհին օգնում էր տեղափոխել նրանց, ու ամեն բան անում էր, որ շնիկները չվախենան, և առհասարակ կարգին ընկեր է:
Շնորհակալություն Գոհարին, որը փրկել էր ժամանակին ձագուկներին ու շարունակում էր խնամել՝ այգում:
Արաքսյային, որը վերջին ամսին իր հղիության՝ դեռ օգնում էր այս շնիկներին:
@elenchs_blog բլոգին շնորգակալություն, որ մի ուրիշ այգում ՝ պահում է օտար շնիկների ու ինձ էլ ծանոթացրեց նրանց հետ …
Էնքան բան կա պատմելու իրականում…, բայց մի ուրիշ անգամ….
ՇՆՈՐՀԱԱԿԼՈւԹՅՈւՆ🩵🥹 | Posted on 03/Jun/2025 11:45:39



