Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – Երևանի հորիզոնն էսօր արևավառ էր, քամոտ ու հերարձակ… իմ երազանքների պես, որ քամուն տված շաղ էի տալիս Նորքի բարձունքից՝ քաղաքիս վրա ու շնչում ագահի նման օդը, որ թոքերովս սրտիս էր հասնում:
Հոգիս մաշկազերծ եմ արել, որ զգամ ամբողջապես իմ քաղաքը, որ չկորցնեմ հանկարծ շերտերի մեջ և ոչ մի թրթիռ, ոչ մի զարկ կամ, անգամ, փոշեհատիկ:
Հա, իմ քաղաքի փոշին անգամ իմն է, որի հետ կռիվ եմ տաիս ամեն օր ու պայքարում ապարդյուն…. մեկ է՝ իմն է:
Փոշին էլ է իմը, վառվող արևն ու հրդեհված հորիզոնն էլ, իմ մանկությունն ու ու իմ էսօվա մաշկազերծ հոգին է իմ քաղաքը, որտեղ աշխարհի բոլոր քամիները գալիս ու թաքնվում են մազերիդ մեջ, ու հիշեցնում…., որ քո կյանքի բոլոր էջերում դրոշմված է անջնջելի գոյությունը ԵՐևԱՆԻ, մեր՝ միասին ապրածն ու անթիվ- անհամար անելիքները…որ չեն սպառվում:
Երևանի հորիզոնն էսօր վառվում էր՝ ամառային Արևադարձի կրակներով, Արևը՝ հորիզոնի վերևում ճիշտ կեսօրին գտնվում էր առավելագույն կետում՝ Զենիթում, էնքան բարկ, որ շնչելու շանս չկար, իսկ երեկոյան միացրեց իր քամիներն ու էնպիսի Մայրամուտ պարգևեց, որ մի հավերժություն չի մոռացվի: Էդպիսին է Նա: Ամեն վայրկյան տարբեր. խելահեղ ու իմը:
Նորքի բարձունքից, երբ նայում ես, երբեմն թվում է, թե քաղաքն իր ներքևում ծովեր է թաքցրել…
Խնդրում եմ… էլ մի թաքցրու ծովերդ… թող մի օր դառնան իսկական…
Գոնե սիրո ծովեր դառնան՝ փոշե ավազներով), որ արդարացվի էս մայրամուտը, փոշին, ու իմ խառնված էջերով կյանքը՝ որպես չավարտվող , երևանյան, տարօրինակ մի պատմություն….(ՆՀ) #nazenihovhannisyan | Posted on 22/Jun/2025 01:07:23

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan