Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – Չկա հավասարություն աշխարհում, ոչ էլ հավասարակշռություն:
Կա Պահը. նրա մեջ կարող ես ունենալ քո «հավասար»-ը, կամ կշիռը…կամ էլ չլինել, եթե հա տարված ես ուրիշներով…
Հայերը մեծ մասով ներկա չեն. կամ երեկ են կամ վաղը…
ու Այսօրը հա բաց են թողնում:

վաղն էլ անհաստատ է, քանի որ Այսօրը երբեք էլ չեղավ: Կամ էլ կոնկրետ չէր:

Հորիզոնում՝ որտեղ համբուրվում են երկինքն ու երկիրը, ես երջանիկ եմ:

Ծովի աղաջուրը մեղմում է մարդու արցուքների աղը. ու նվիրում ժպիտներ)

Ես շնորհակալ եմ

Ալիքները կարող են վախեցնել, բայց և կարող են շոյել՝ ջերմ, նուրբ ու տաք ալիքե մատներով:

շատ դեպքերում մենք ենք որոշում՝ ինչից վախենալ, ուրեմն կարելի է որոշել՝ Չվախենալ….

Ամեն դեպքում ծովը երևի տղամարդ է)

Կանայք հուզական են, ուրեմն բանականը պետք է շատ զարգացնել, որ հավասարակշռվեն, թե չէ ալեկոծությունները կքանդեն համ նրանց համ դիմացինին:

Մարդու համար հաճախ ճշմարիտն այն է ՝ ինչ նոր է հասկացել կամ առհասարակ հասկացել է:
Այսինքն մինչև վերջ դեռ իր ճշմարտության փնտրտուքով գնալու է. ըստ օրվա հրամայականի՝ նոր մի «ճշմարտությամբ»:

Պատեհապաշտը չունի ոչ ներկա, ոչ էլ ճշմարտություն, չունի ոչինչ՝ ինչ իրենն է , դրա համար էլ մակաբույծի պես սնվում է ումից ու ինչից ասես. մեզնից:

Ինձ համար ճմարիտը ՆԱ Է, ՆՐԱ սերը Սկզիբ ունեցավ… վերջ՝ երբեք:

Ծովը բոլորից բարձր է ու զորեղ. աշխարհի բարձրությունը չափում են ծովի մակերևույթից ), բա որքան խորն է…

Երբեք չեմ հասկացել մարդկանց, որոնք ընտրում են անշունչ լողավազանը՝ բետոնպատ իրականությամբ, ծովի ու ավազի փոխարեն:

Ավազից զզվում կամ վախենում են մի ամբողջ մոլորակ աղտոտած ու պղծող մարդիկ. կյանքի պարադոքս:

Ժամանակակից մարդուն հա պետք է հետաքրքրություն կամ գործիքներ, որովհետև ինքն է ձանձրալի:
Երևակայություն չունեցող մարդը ձանձրալի է:
Ձանձրանում է ինքն իրենից:

Ես կարող եմ ժամերով մնալ ծովում, ու երբեք չհոգնել, սիրածդ «մարդուց» ո՞նց ձանձրանաս:

Ինքդ քեզ ամեն օր հարստացրու. հույզերով, նոր տողով, նոր նպատակով ու նոր ճանաչումով:

Թուլությու՞ն… բոլորս ունենք:
Բայց հաջողում է նա, ով էդ թուլությունն անգամ հօգուտ է բանեցնում:

Ծովի ու ավազների սիրուն կարելի տենչալ հավերժ:

Սերն իհարկե գործողություն է. ծովափի քարերին հարցրեք, թե քանիցս են շոյանքի միջոցով հղկվել….
Սերը փայլ և ուժ է տալիս. խավարի դեմ միակ գործող զենքն է:
#nazenihovhannisyan | Posted on 20/May/2025 13:43:56

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan