Nazeni Hovhannisyan Instagram – Խոսքը՝ բարուրի պես է,մեզ պարուրում է ու պաշտպանում, եթե ճիշտ է ձևավորված ու սիրով է ստեղծված,
ու կարող է վնասել՝ խեղդել, շնչահեղձ անել ու սպանել…, եթե միտումով հենց դրա համար է… կամ անմտությամբ է ասված՝ էլի կարող է անդառնալիորեն վնասել…
Ես շատ եմ սիրում հայոց լեզուն. ոչ թե որովհետև իմն է, թեև ԻՄՆ Է ամբողջապես, որովհետև աշխարհի ամենայուրահատուկ, բազմաշերտ ու հարուստ լեզուներից է՝ իր բարուրից վաղուց մեծացած, ու ամեն անգամ նորովի զարմացնող:
Այսօր ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ օրն է. Խոսքով մեզ պաշտպանող կամ վնասող, մեզ՝ հասարակությանը, բուժող կամ հիվանդացնող, մեզ ճանաչել տվող կամ անճանաչ՝ կրակահերթի տակ պահող….
Լրագրողները ու նրանց թեկուզ սուր, բայց տեղին խոսքը, չլռելու համառությունն ու ճշմարտության ճանապարհը կարևոր են, որքան էլ ցավոտ լինեն հաճախ:
Ես լրագրող չեմ, բայց գիտեմ բեռան ծանրութունը՝ ԽՈՍՔԻ Զինվորների:
Շնորհակալություն բոլոր խղճով ու վարպետ լրագրողներին՝ տարիներով իրենց գործն աննահանջ անելու և անհոգնել այդ կարևոր ուղին հարթելու համար…
Հ.Գ. Խոսքի հետ առնչվող բոլոր մարդիկ էլ գիտեն, որ այն ամենաիսկական զենքի պես է, կարող է նաև լինել մահացու՝ անզգույշ վարվելու դեպքում:
Մեզ ՈւՇԱԴԻՐ, բայց ոչ՝ վախեցած խոսք ու միտք եմ մաղթում: #nazenihovhannisyan #journalism #2025 | Posted on 03/May/2025 21:12:01



