Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – Հույզերս աննկարագրելի են, խոսքերս աղքատ՝ ձեր տված ԱՆՀԱՏՆՈւՄ ՍԻՐՈ դիմաց…

ես Սիրո պապակ չունեմ, քանի ԴՈւՔ կաք ու կա ձեր Սերը՝ Գերտարածական , ինչպես որ բեմից հնչող յուրաքանչյուր ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՏԻեզերքն է…
երախտագիտությունս յուրաքանչյուրիդ, որ լցրել էիք դահլիճը Սիրո օվկիանի նման:
680 մարդ չէր այսօր ներկա( դահլիճն աղբոջությամբ լեցուն էր) այլ անվերջությու՜ն՝ սիրո, քնքշանքի, ապրումակցման ,
գեղեցիկ հագնված, անուշաբույր ու Ծաղկառատ մարդ- անհատների երանելի համախումբ էր ներկա՝ հայության ուժ, որոնք մի մեծ Հայաստան-սիրտ էին. բաբախում էին նույն ցավով, նույն սիրով , ծիծաղում էին նույն քրրքիջով ու ժպտում իրար,
շնչում ու ապրում էին կարոտով:
Բոլոր ներկա կոլեգաներիս ու ընկերներիս՝ երախտագիտությունս սիրո խոսքերի համար 🤗💜

ԱՎԱԳ Ընկերներիս իմ խոնարհ, բայց անսահման մեծ շնորհակալությունս, որ հրավիրեցին ու ջանք չխնայեցին, որ այս անգամվա Բանաստեղծական ներկայացումը՝ տեղի ունենա ԱՄՆ- ում.
♥️ՀԻԱՆԱԼԻ պրոդյուսերական աշխատանքի համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆՍ💜 ԴԱՎԻԹ ԱԴԱՄՅԱՆ- ին՝ @novusinc Կառուցողական և անհոգնել, կոնկրետ և ուժեղ, ասած խոսքը տեղում գործ դարձնող ( Իռային առանձին եմ շնորհակալ)
♥️ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ @arakazaryan -ԱՆԱՍԵԼԻ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ՝ ընկերական ուսի, որակյալ աշխատանքի, շռայլ խոսքի ու հաստատուն գործի համար:
Պատեր ջարդելով նոր իրականություն եք ձևավորում ամեն անգամ: ԲՐԱՎՈ՜
♥️երեկոյի աջակից հովանավորներին շնորհակալ եմ Ի ՍՐՏԵ՜՜
@arturzakiyan – ին ԵՐԱԽՏԱԳԻՏՈւԹՅՈւՆՍ, որովհետև այս երեկոն նրա երաժշտությամբ էր ճախրում, տաղանդ աշխատասիրություն ու Սեր 💜 Արժանի զավակ ու բեմի արտիստ

Շնորհակալ եմ «Օվացիայի» Արամին. փորձառու կարգին մարդ,ում շնորհիվ բեմում ստացանք ՀՆՉՅՈւՆԸ:
Քրիսին, որը սրտանց, ամեն վայրկյան մեզ հետ էր ու օգնում էր:

ՎԱՆին @von.vemian ՝ մեծ շնորհակալությունս, որ Փարիզի Fashion week -ից առաջ բան ու գործը թողած ինձ համար երկու շքեղ զգեստ ստեղծեց ու Դիանի հետ օգնում էր փոխվել)

💜Իմ ԸՆԿԵՐ @mherbaghdasaryan ին, որն էնքան սրտացավ էր բոլորիս օգնում, ամեն վայրկյան հետս էր ու կողքիս՝ ծաղիկները դասավորելուց մինչև աշխարհի լավ խոսքերն ինձ ասելը)))) 😘

և վերջապես իմ @sofimkheyan – ին և @lusinedanielyan_a իմ ամենաիսկական մարդկային շնորհ- ը, որ ԵՐևԱՆԻՑ ԼՈՍ ամեն բան անում էին՝ ժամ- պատարագն անտեսնելով, իրենց քնի ու հանգստի հաշվին:

Դու՜ք Սեր եք 🤗
Կհանդիպենք շուտով 😘 | Posted on 05/Sep/2025 23:37:22

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan