Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – …ամեն վայրկյանը Սեր է ու իմաստ, եթե հանդիպելով Մարդուն՝ գիտակցում ես նրա զորությունը քո կյանքում, ու հասկանում նորից, որ Աստված շռայլ է քո նկատմամբ՝ պարգևելով լավագույն Ուսուցիչներին, իսկական Ընկերներիդ ու Գիտակցություն՝ հասկանալու Կյանքի շերտերը:
Իմ Տիկին Հեքեքյանը չսպառվող թթխմոր է, որից ամեն վայյրկյան Հաց է թխվում ու հագեցնում հազարներին…
ու էլի հասունանում, ու նորից թխվում, ու կրկին հագեցնում :
Իմ Հաց – Ուսուցիչը, որի ամեն վայրկյանը մեզ համար Սնունդ է: Օրհնված ընտանիքի Փայլուն Հեքեքյանս, ձեր 70- ամյա տարեդարձը շնորհավոր, մեր Տ. Հեքեքյան ջա՜ն 🥹💜 ,
երազում եմ, որ Հայրենիքի մասին ձեր բոլոր երազանքները իրականան դառնան, ու, որ մենք տեսնենք դա Ու որ ձեր Սևանագույն աչքերի փայլը չկորչի երբեք:
Հ.Գ. այս նկարներում հազարավոր ուսանողներ կարող էին լինել, թե տեղավորվեին: | Posted on 16/Aug/2025 21:55:22

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan