Nazeni Hovhannisyan

Nazeni Hovhannisyan Instagram – Այսօր մեր Խորեն Լևոնյանի ծննդյան օրն է, ինչու եմ ասում՝ մեր,) որովհետև նա ԲՈԼՈՐԻՆՆ է. ՄԵՐՆ Է:
Անսահման տաղանդավոր, իր ամեն տարիքում՝ յուրահատուկ, տարիքի հետ՝ ավելի իմաստուն:
🔆Էս տարվա իմ տեսած Խորեն Լևոնյանը բոլոր եղած տարիներից ամենախաղաղն էր, որովհետև 🥹♥️իր սրտում ապրող աղջնակը երջանկացրեց նրան իր Սիրով , ամբողջացրեց 💜@emma__azizyan 🤍🥹 Էմուլ ջան- սիրունասիրտս… շնորհավոր ու ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ♥️
Խորոն որքան տաղանդավոր է բեմում, էդքան անչափելի համով է ու հումորով՝ կուլիսներում ))) ընկերները կփաստեն)))
Խորոն շատ երաժշտական է ու իր ստեղծած երգերի աշխարհն ավելին է պատմում, քան հազարավոր խոսքերը,
Խորոն էն արտիստն է, որ, երբ բեմում է՝ տարածությունն արդեն լցված է…
ես միայն մաղթում եմ մեծ ու որակյալ դերեր Խորոս, որ շատանաս՝ Երեխեքով, ԼԱՎ դերերով, Երջանիկ պահերով ու անթիվ-անհամար ժպիտներով: Սիրտդ՝ Սիրով միշտ բաբախի:
Մենք ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ. գործընկերներ՝ ճակատագրի բերումով իրար հետ տարբեր դերերում խաղացած, միասին ճամփա անցած, դժվարություն ու կորուստ տեսած…
Խորոն անփոփոխ է իր տաղանդում ու մարդկանց սերը վայելելու մեջ: Մեր արտիստական իրականությունը կլիներ կիսատ ու անհմա՝ առանց նրա ներկայության:
Հ.Գ. Այս տեսաշարը @hrachkeshishyan – ի ծնունդից մի դրվագ էր, երբ տոնում էր 50-ամյակը՝ @kamo_seyranyan -ի հյուրընկալ ամառանոցում, երբ դեռ 2020- օգոստոսն էր ու չէր եղել պատերազմ, երբ Հայկոյի երգի ներքո պարում էինք ու ԿԱՐ Հայկոն @hayko_hakobyan_official , ով ի դեպ շատ սիրում էր Խորիկին ու աշխարհի համով պատմություններն ունեին միասին, երբ ընկերներով ուղղակի, առանց հետին մտքի շփվում էինք, պարում, ծիծաղում հին ու բարի հիշողությունների վրա…լավ է, երբ կա հիշելու բան, երբ բաց ճակատով ես ու բաց սրտով…
Խորոյի անհավանական հումորն հաճախ իր ներսի խառը հույզերը թաքցնելու կերպ է, որովհետև ներսից նուրբ է, շատ ավելի նուրբ, քան կարող ենք պատկերացնել իր մեծ՝ մարմնեղ կերպարը տեսնելով:
Էս վիդեոյում մեր բոլորի անցյալի ժպիտներն են:

♥️Բայց ամենից շատ ուրախ եմ @khoren_levonyan @emma__azizyan ♥️ներկայի ու երջանկության համար: Երբ գիտեմ, որ հանգիստ է, գիտեմ, որ գաղափարակից ու սրտակից մարդ է կողքին՝ հասկացող ու ինքնաբավ մոլորակով, նոր կյանքի հնարավորությամբ:
Շնորհավոր ծնունդդ Ընկեր ջան, թող այսուհետ կյանքի բոլոր պահերը միայն երջանկությամբ քեզ պատեն 🤗
#2025 #nazenihovhannisyan | Posted on 16/Sep/2025 21:03:06

Nazeni Hovhannisyan
Nazeni Hovhannisyan

Check out the latest gallery of Nazeni Hovhannisyan